Նինոծմինդայում տեղացել է ուժեղ կարկուտ: Վնասները դեռ չեն հաշվարկվել, սակայն տեղացած կարկուտի չափերը թույլ են տալիս ենթադրել բավականին մեծ վնասների մասին:

Այսօր, մոտավորապես ժամը 19:00 -ի սահմաններում Նինոծմինդայում տեղացել է ուժեղ կարկուտ: Չնայած այն տևել է ոչ երկար, սակայն հասցրել է վնասել բերքատու ծառերը և դաշտերը: