Այսօր, մայիսի 17-ին Ախալքալաքում և գյուղերում համընդհանուր շաբաթօրյակ էր:

Ախալքալաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին ընդհանուր առմամբ մասնակցել է 37 կազմակերպություն, շուրջ 500 մարդ: Սանմաքրման աշխատանքների ընթացքում օգտագործվել է 432 զույգ ձեռնոց, 32 բահ, 18 փոցխ, 540 տոպրակ և 67 ավել:

Աղբավայր է տեղափոխվել և դեռ տեղափոխվում է մոտավոր 100 խորանարդ մետր աղբ (12-13 մեքենա):

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքերով շաբաթօրյակին առավել ակտիվ մասնակցությունը գրանցվել է առավոտյան ժամը 10-11-ի սահմաններում:

«Շատ լավ մաքրվեց Նախկին զինվորական ավանի փողոցները: Քաղաքապետարանի ներքո գործող ծառայություններին հատկացրել էին առանձին փողոցներ մաքներու համար: Ամբողջ օրվա ընթացքում միայն երկու կազմակերպություն է ինքնուրույն զանգել և ասել՝ թե որտեղ մաքրեն», – նշեց Արմեն Բիչախչյանը:

Համաքաղաքային մաքրման օրը Պետրոս Չտչյանի նախաձեռնությամբ ծաղիկներ տնկվեց «Ապրիլի 9»-ի այգում:

caxikner

«Քանի որ շաբաթօրյակ էր, ես ծաղիկներով շատ եմ հետաքրքրված, այգի ունեմ, որոշեցի ինչ-որ կերպ օժանդակել: Ծաղիկներ եմ տվել Սպասարկման կենտրոնին, բայց պայմանով, որ ոչ միայն տնկեն, այլև խնամեն, հետևեն: Եվ բոլորն այդ ծաղիկների գեղեցկությամբ հիանան»,- ասաց Պետրոս Չտչյանը:

Արդեն երրորդ տարին անընդմեջ Ախալքալաքում անցկացվում է համընդհանուր շաբաթօրյակ: