Կենսաթոշակային բարեփոխումը շատ կարեւոր է երկրի համար, եւ Վրաստանի տնտեսությունը հիմա այն մակարդակի վրա է, երբ այս բարեփոխումը պետք է ավելի խորանա: Այդ մասին InterpressNews-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի բանկի բաժնի գլխավոր տնօրեն Վեռներ Լիպախը:
Նրա խոսքով, տնտեսությունը չի կարող զարգանալ առանց ֆինանսական ոլորտի:
«Մենք միշտ բարձր համահարաբերակցություն ենք տեսնում ֆինանսական սեկտորի կատարելության եւ տնտեսության բարելավման միջեւ: Հետեւաբար, եթե Վրաստանը ցանկանում է զարգանալ, ապա պետք է զարգանա ֆինանսական ոլորտը: Միայն փոքր եւ միջին բիզնեսի եւ միկրովարկերի զարգացումը չի կարող զարգացնել կապիտալի շուկան: Եթե ցանկանում եք զարգացնել կապիտալի շուկան, դուք պետք է զարգացնեք ինստիտուցիոնալ ներդրումները, սա նշանակում է կենսաթոշակային հիմնադրամների զարգացում: Ասիական զարգացման բանկն աջակցում է այս գործընթացին», – հայտարարել է Վեռներ Լիպախը: