Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածը կվերականգնվի 2019 թվականի ենթակառուցվածքային զարգացման ծրագրի շրջանակներում: Այս մասին այսօր Ջավախքում հայտարարել է Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Իրակլի Քարսելաձեն:

Իրակլի Քարսելաձեն տեղեկացրեց, որ 2019 թ-ի ծրագրերում, Սամցխե-Ջավախեթիում կա 25 ենթակառուցվածքային նախագիծ: Այդ ծրագրի մեջ մտնում է 84 մլն լարիի չափով 128 կմ ճանապարհի ասֆալտապատում: Այս նախագծերից 20-ը կավարտվեն ընթացիկ՝ 2019 թվականին, իսկ մնացածը՝ 2020 թվականին:

16 կմ հատված կվերանորոգվի Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին: Այս նախագիծը պետական գնումների ընթացքի մեջ է: Նաև կվերականգնվի Ախալքալաքը շրջանցող ճանապարհը:

Ախալցիխեից մինչեւ Ախալքալաք ճանապարհի, Ախալքալաքի մուտքի մոտի 6 կմ ճանապարահատվածը ևս վերանորոգվելու է: Աշխատանքներն, ըստ Քարսելաձեի, կսկսվեն 2019 թվականին:

«Մենք տեղական իշխանությունների, տարածաշրջանի ղեկավարների, այս շրջանի պատգամավորների հետ միասին աշխատում ենք այնպես անել, որ վերականգնվեն բոլոր պրոբլեմատիկ հատվածները», – ասում է Քարսելաձեն:

Jnews-ի հարցին, թե ինչու վերականգնման համար երկար ժամանակ է հատկացվում, ինչը վատթարացնում է ճանապարհների վիճակը, փոխնախարարը պատասխանեց, որ այս կլիմայական պայմաններում շինարարական աշխատանքներ հնարավոր են միայն 5-6 ամսվա ընթացքում: