Այսօր Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն եղավ Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին եւ նայեց վերանորոգման աշխատանքների ընթացքը: Նրա հայտարարությամբ, վերանորոգման աշխատանքները կավարտվեն ժամանակից շուտ՝ 2019 թ-ի սեպտեմբերին:
Այս 15 կիլոմետրանոց հատվածը վերականգնվում է 2018 թ. հունիսից, եւ համաձայն պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ նոյեմբերի 6-ը: Փոխնախարարը խոստացավ, որ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին: Ըստ նրա, վերջին 10 տարիների ընթացքում այս ճանապարհին նման վերանորոգում չի կատարվել:
«Մենք կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան, ժամանակակից, անվտանգ ճանապարհ: Մայիսի վերջին պատրաստ կլինի Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի այլ հատվածի վերականգման նախագիծը, որը կսկսվի Նինոծմինդայից և կլինի 8 կմ: Աշխատանքները կսկսվեն արդեն Հունիսին, իսկ մինչև 2019 թ.-ի հոկտեմբեր վերականգնումն ամբողջությամբ պետք է ավարտվի », – ասաց Իրակլի Քարսելաձեն:
Ըստ Քարսելաձեի, ճանապարհը վերանորոգվում է շատ բարձր որակով՝ 120 սմ-ոց նոր հիմքով, 11 սմ երկշերտ ասֆալտով:
«Այս ճանապարհը կարեւոր է ինչպես Նինոծմինդայի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար, որոնց հոսքը աճում է», – ասաց նա: