Այսօր, ապրիլի 23-ին, Ախալքալաքի հայկական երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնի երեխաները պատմեցին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին` Վարտապատ Կոմիտասի երաժշտությամբ, ելույթներ ունեցան հայրենասիրական բանաստեղծություններով ու երգերով, պարեցին հայկական ազգային տարազներով: Երաժիշտ Սեդրակ Չոբանյանը երգեց Վարդապետ Կոմիտասի երգերը, իսկ պատմաբան Վաչագան Ռստակյանը պատմեց Կոմիտասի կյանքի մասին եւ նրա աչքերով տեսած Ցեղասպանության քստմնելի դրվագները:

Erit 1

Erit 2

Հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, ժողովրդական բանահավաք, երգիչ եւ խմբավար Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնունդով Թուրքիայից էր: 1890 թ.-ին Սողոմոնն իրեն նվիրում է կուսակրոն վանականությանը: 1893-ին ավարտում է ուսումը ճեմարանում, այնուհետեւ ձեռնադրվում է աբեղա եւ VII դարի ականավոր բանաստեղծի, շանթակերների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը: 1895 թվականի սեպտեմբերին Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի կողմից ձեռնադրվում է վարդապետ, որից հետո բոլորը նրան գիտեին որպես Կոմիտաս Վարդապետ:

1915 թ. ապրիլին, մի շարք հայտնի հայ մտավորականների, գրողների, հրապարակախոսների, բժիշկների եւ իրավաբանների հետ միասին Կոմիտասն էլ է ձերբակալվում: Ձերբակալությունից հետո, բռնությամբ ուղեկցվելով, նա աքսորվում է Անատոլիա, որտեղ նա դառնում է մտավորականների գազանաբարո բնաջնջման ականատեսը: Չնայած այն հանգամանքին, որ ազդեցիկ մարդկանց շնորհիվ Կոմիտասը վերադարձավ Ստամբուլ, ապրած մղձավանջը խորը, անջնջելի հետք թողեց նրա հոգում: Կոմիտասը մեկուսացավ արտաքին աշխարհից, ապաստան գտավ իր մութ ու ծանր մտքերում` կոտրված եւ տխուր: 1916-ին Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, եւ նրան տեղափոխեցին հոգեբուժարան, ապաքինման հույս չկար: Հայկական երաժշտության հանճարն իր վերջին հանգրվանը գտավ Փարիզում, Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում, որտեղ նա անցկացրեց իր կյանքի գրեթե 20 տարին: Կոմիտասը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 22-ին:

Erit 4

Erit 3

Erit 5

Erit 6

Քրիստինե Մարաբյան