2018 թ. սեպտեմբերի 17-ից մինչև 2019 թ. ընկած ժամանակահատվածում, Վրաստանի հանրային դպրոցներից առգրավվել է 853 արգելված իր, ներառյալ հրազեն, թմրամիջոցներ, էլեկտրաշոկեր և բռնցքազենք:
Ինչպես InterpressNews-ին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում` պահանջվող հանրային տեղեկատվության համաձայն, 2019 թ. փետրվարի 1-ից՝ Վրաստանի մասշտաբով, դպրոցներում իրականացվել է 1435 ոչ կոնտակտային մակերեսային ստուգումներ: Որից 905՝ Թբիլիսիում, 152՝ Քվեմո-Քարթլիում, 95՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 86՝ Իմիրեթիում, 71՝ Շիդա-Քարթլիում, 70՝ Աջարիայում, 28՝ Սամցխե-Ջավախեթիում, 12՝ Մցխեթա-Մտանիեթիում, 10՝ Կախեթիում, 6՝ Գուրիայում:
2018 թ. սեպտեմբերի 17-ից մինչև 2019 թ. ապրիլը, հանրային դպրոցներում հայտնաբերվել է մինչև 66 հազար խախտում, այդ թվում, 853 դեպքերում առգրավվել է արգելված առարկաներ:
«Հաշվետու ժամանակահատվածում դպրոցներից առգրավվել է 1 հրազեն, 56 դանակ, 13 սուր առարկա, 3 բութ առարկա, խաղաթղթերի 25 կապուկ և այլ ազարտային խաղերի միջոցներ, 3 պայթուցիկ կամ թունավոր նյութեր, 26 բռնցքազենք (կաստետ): Բացի դրանից, արձանագրվել է ականջակալների օգտագործման 4 դեպք, 294 ծխախոտ և կրակայրիչ (լուցկի), 73 ճայթուկ, 80 էլեկտրոնային ծխախոտ, 1 էլեկտրաշոկեր (կրում), 33 թմրանյութերի օգտագործման համար առարկաներ, դպրոց ալկոհոլ մտցնելու 21 փաստ, դպրոց ըստ էության թմրանյութ մտցնելու 20 փաստ», – նշված է փաստաթղթում: