Միասնական ազգային քննություններին մասնակցության համար 41 հազար դիմորդ է գրանցվել, – այս մասին տեղեկացնում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը:
Ընդհանուր մագիստրոսական քննություններին գրանցվել է մոտ 12 000 դիմորդ, ուսանողների գրանտային մրցույթում 4 600:
Քննությունների համար գրանցումն սկսվել էր մարտի 12-ին և առաջին փուլն ավարտվել էր ապրիլի 3-ին, ժամը 18:00-ին:
Գնահատման և քննությունների կենտրոնի տեղեկատվության համաձայն, ինչպես և նախորդ տարիներին, մասնակիցների զգալի մասը գրանցվել են վերջին օրերի ընթացքում: Միայն վերջին երեք օրերի ընթացքում գրանցվել է մոտ 17 500 դիմորդ, որը կազմում է ընդհանուր քանակի ավելի քան 30 տոկոսը:
Միասնական ազգային քննություների գրանցումն այս տարի էլ իրականացվում է մի քանի փուլերով:
Մինչև մայիսի 7-ի ժամը 18:00-ն դիմորդները կարող են փոխել առարկան կամ ավելացնել ընտրովի քննությունը: Վերոնշյալ ժամանահատվածից հետո այլևս փոփոխություններ կատարելու հնարավորություն չի տրվի, այդ թվում և քննությունը հանձնելու քաղաքի:
www.naec.ge կայքում տեղադրված է տեղեկատվական ուղեցույց, որով դիմորդները կարող են ուղղորդվել: Ուղեցույցը պարունակում է՝ մանրամասն գրանցման հրահանգները, հաճախակի տրվող հարցերը, կրթական ծրագրերի ցանկը և այլն:
Մինչ քննություններն ընկած ժամանակահատվածը կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ` բաց դռների օրեր տարբեր քաղաքներում: