Այսօրվանից թմրանյութերի ազդեցության տակ վարելը քրեական հանցագործություն է, այլ ոչ թե վարչական, և պատժվում է ազատազրկմամբ, այլ ոչ թե պարզապես վարորդական վկայականից զրկումով:

Ուժի մեջ են մտել Վրաստանի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվելով հանդերձ ցանկացած տիպի մեքենա վարելը կդառնա քրեորեն պատժելի հանցագործություն:

Փոփոխությունների համաձայն, այս գործողությունը պատժվելու է տուգանքով կամ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկմամբ, եթե ոստիկանությունն արձանագրի այդ փաստը:

Թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող անձը, որը խախտել է տրանսպորտի կամ անվտանգության կանոնները, որի արդյունքում առողջությանը թեթև վնաս է պատճառել, կհանգեցնի երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկման: Իսկ նույն գործողությունը, որը կհանգեցնի առողջությանը ծանր վնաս, ապա այն կպատժվի չորսից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ:

Վեցից տասը տարի ազատազրկման կդատապարտվի վթարը, որը հանգեցրել է մարդու մահվան, իսկ 8-ից 11 տարի ժամկետով կազատազրկվեն նրանք, որոնց մեղքով վթարի հետևանքով մահացել է երկու կամ ավելի մարդ:

Միևնույն ժամանակ, ապրիլի 1-ից կգործարկվեն նաև վարորդների օրգանիզմում թմրանյութի առկայության և ստուգման նոր կանոնները: Դա անելու համար վարորդներն այլևս չեն տեղափոխվի լաբորատորիա` մեզը ստուգելու համար, ինչպես նաև հատուկ թեստերի միջոցով կստուգեն տեղում: