Արդեն երկու շաբաթ է ինչ Խոսպիո գյուղում գործում է «Green Way» մեքենաների տեխնիկական զննման կենտրոնը: Վարորդների հերթը դարձել է ավելի քիչ, բայց այն միևնույն է կա: Որպեսզի չկանգնել եւ չսպասել հերթում, անհրաժեշտ է 1484 համարով զանգահարել թեժ գիծ եւ գրանցվել տեխզննման համար:

Մինչ Ախալքալաքի հիմնական կենտրոնի բացումը գործում էր շարժական կենտրոնը, որտեղ սպասարկում էին մեկ մեքենա, ինչի արդյունքում կուտակվում էր ավտոմեքենաների հերթ: Հիմնական կենտրոնը միանգամից սպասարկում է 2 ավտոմեքենա: Այստեղ աշխատում է 6 աշխատակից: Մեկ մեքենայի տեխզննման ժամանակը 15-ից 40 րոպե է, կախված մեքենայից: Օրինակ, ավտոբուսները տեխզննումն անցնում են 35-40 րոպեում, միջին մեքենաները՝ 25-30 րոպեում, իսկ թեթև մարդատար մեքենաների համար անհրաժեշտ է 15-20 րոպե:

texosmotr_lyudi

Կենտրոնում միշտ հերթ է գոյանում, վարորդները դժգոհում են: Կենտրոնը աշխատանքային օրերին իր աշխատանքը սկսում է ժամը 10: 00-ին եւ աշխատում է մինչեւ ժամը 19: 00-ն: Ոմանք առավոտյան են գալիս, որպեսզի հասցնեն անցնել տեխզննումը, բայց չեն հասցնում, ոմանք էլ գնում են այլ քաղաքներ, որտեղ հերթերը քիչ են:

Խաչատուրը գալով կենտրոն եւ տեսնելով, որ այնտեղ մեծ հերթ է, զանգահարել է թեժ գիծ, նրան նշանակել են ժամանակ, եւ նա հենց այդ պահի առանց հերթի մտել է տեխզննման:

«Մարտի 11-ին ես զանգահարեցի թեժ գիծ, որպեսզի գրանցվեի: Ինձ ասացին, որ առաջին երեք օրերը զբաղված են եւ գրանցեցին մարտի 14-ին: Մարտի 14-ի կեսօրին ես գնացի սպասարկման կենտրոն, եւ մեքենան զննելուց հետո մեքենաս անցավ տեխզննում», – ասում է Խաչատուրը:

Մենք նույնպես 1484 համարով զանգահարեցինք թեժ գիծ: Օպերատորը մեքենան գրանցում է երկու փաստերից ելնելով, առաջինը՝ առաջիկա օրերին արդեն գրանցված մեքենաներից, և երկրորդը՝ վերջնաժամկետից, երբ մեքենան պետք է ունենա տրանսպորտային միջոցի տեխզնում անցնելու հաստատման փաստաթուղթ: Հիմնականում առաջին մի քանի օրերը զբաղված են լինում, իսկ եթե մեքենայի ժամկետը լրանում է մոտ օրերին, մեքենան գրանցում են վարորդի համար մոտակա եւ հարմար ժամանակահատվածում, իսկ եթե ոչ, ապա վարորդը ինքը կարող է ընտրել ժամանակը:

Խաչատուրն առաջին անգամից անցել է տեխզննումը, սակայն դա ոչ բոլորին է հաջողվում: Շատերը բողոքում են, որ դիմացի ապակու փոքրիկ ճեղքման պատճառով չեն կարողացել անցնել տեխզննումը:

Այնուամենայնիվ, մեքենայի տեխզննման անցումը կախված չէ կենտրոնից, դա կախված է տեխնիկական ստուգումների ընդհանուր պահանջներից:

«Մենք ինքներս ոչինչ չենք կարող անել, սա նոր օրենք է: Մենք ստացել ենք նամակ, որտեղ գրված է, որ եթե դիմացի ապակու վրա ճեղք կա, ապա այն չպետք է գերազանցի 0,5 սմ-ը: Եթե դիմացի ապակու վրա կա երկու կամ երեք ճեղք, բայց դրանք չեն գերազանցում 0,5 սմ-ը, ապա մեքենան տեխզննումը կանցնի », – ասում է Մալխազ Նադիրաձեն:

texosmotr

Ոմանք ասում են, որ այն մեքենաները, որոնք Ախալքալաքի սպասարկման կենտրոնում տեխնիկական զննում չեն կարողացել անցնել, տեխզննումն անցել են այլ կենտրոններում, սակայն, վարորդները, ովքեր կանգնած են հերթում, ասում են, որ դա ճիշտ չէ:

«Եթե մեքենան սարքին չէ, ապա այն չի կարող անցնել տեխզննումը Վրաստանի որեւէ այլ սպասարկման կենտրոնում», – ասում է վարորդներից մեկը:

Բրատիսլավ Իգիթխանյան