Էստոնիան 25 տարի պատրաստվել է ապակենտրոնացմանը, և բարեփոխումների 2 տարիների ընթացքում բավականին լավ արդյունքներ է գրանցել: Ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվում, սակայն արդյունքն արդարացնում է բարդությունները:

Պատասխանատվության մի մասը հանձնվում է տարածաշրջանային կամ տեղական իշխանություններին, դա հենց այն է, ինչը ենթադրում է ապակենտրոնացումը: Վրաստանում ապակենտրոնացման բարեփոխումը պետք է տեղի ունենար 2014 թվականին՝ «Տեղական ինքնակառավարման» նոր օրենսգրքով, սակայն այսօր շատ դժվար է պնդել, որ այն տեղի է ունեցել:

Չնայած Եվրամիությանն անդամակցելուն, Էստոնիայում բազմաթիվ բարեփոխումներ տեղի են ունեցել դրանից հետո, այդ թվում և ապակենտրոնացումը: Ամեն ինչ սկսվեց 2017 թ.-ին, վարչատարածքային բարեփոխումները ցավոտ էին ընթանում, քանի որ 217 տեղական ինքնակառավարման միավորից մնացել է ընդամենը 79-ը: Այս բոլոր միավորները միավորվել էին 15 գավառներում: Առավոտյան շատերն արթնացան ոչ թե քաղաքում, այլ գավառում և հակառակը:

peizaj

Էստոնիայում խուտորները միմյանցից շատ հեռու են տեղակայված

«Մենք Էստոնիայում շատ լավ հասկացանք՝ ոչ անմիջապես, ոչ առանց ցավոտ գործընթացների, որ եթե տեղական մակարդակում որեւէ բան չփոխվի, ապա կարևոր չէ, թե որքան շքեղ տեսք կունենա մայրաքաղաքը, իրականում ոչինչ չի փոխվում՝ ոչ մտածելակերպը, ոչ էլ պետության նկատմամբ հավատը: Բայց ինչ կյանքի հնարավորություններ ունենք մենք, եթե մենք բոլորս պարզապես սպասում ենք, որ ինչ-որ մեկը վերևից ինչ-որ բան ասի կամ հրամայի», – պատմում է Արևելյան գործընկերության Էստոնիայի կենտրոնի ծրագրերի տնօրեն Թիինա Իլսենը:

pyarnu 2

Պյառնու հանգստավայրային քաղաքի կենտրոնական փողոցները ձմռանը

Ապակենտրոնացումը «էստոներեն» ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կկարողանան ավելի լավ հանրային ծառայություններ մատուցել ժողովրդին, ապահովել շրջանների մրցունակության աճը և ինքնուրույն կատարել իրենց օրենքով ստանձնած պարտականությունները: Սահմանադրության համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքների շրջանակներում, ինքնուրույն որոշում են տեղական կյանքի բոլոր հարցերը:

Տեղական իշխանությունների իրավասությունում, մասնավորապես, ներառվում են՝ կազմակերպությունը, սոցիալական աջակցության տրամադրումը, սոցիալական ծառայությունները, տարեցների խնամքը և մունիցիպալիտետի տարածքում երիտասարդների հետ աշխատելը, բնակարանային և կոմունալ տնտեսությունը, ջրամատակարարումը և կոյուղու համակարգը, մաքրության կազմակերպումն ու ապահովումը, աղբահանությունը, տեղական հանրային տրանսպորտը, քաղաքաշինությունը, ճանապարհների պահպանման համար հոգածությունը: Տեղական իշխանությունները նույնպես պատասխանատու են իրենց սեփականությունում գտնվող նախադպրոցական մանկական հաստատությունների, դպրոցների, գիմնազիաների, ըստ հետաքրքրությունների խմբակների, գրադարանների, թանգարանների, սպորտային կենտրոնների, անկելանոցների, առողջապահական հաստատությունների, տնային կատուներին և շներին պահելու կանոնների սահմանման և հանրային վայրերում վարքագծի կանոնների պահպանման համար:

pyarnu

Թեև այստեղ էլ ամեն ինչ հարթ չէր անցնում, հաշվի առնելով խորհրդային ընդհանուր մտածելակերպը, որը մերժում է այն ամենն ինչը նոր է և դժվարությամբ է հարմարվում դրանց: Իրենց գործունեության մեջ տեղական իշխանությունները կարող են ապավինել ոչ կառավարական կազմակերպությունների օգնությանը: Ըստ Տիինայի, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները պետք է լինեն ապակենտրոնացման գործընթացի ակտիվ մաս:

«Մեր կողմից դժվարությամբ հասած տեղաշարժերից մեկն այն է, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունը սկսել ներգրավվել տեղական մակարդակում որոշումներ կայացնելու մեջ: Դա ոչ միայն այն է, որ ՀԿ-ականները պարզապես գումար են խնդրում կամ պարզապես փորձարկում են որևէ բան, այլև մեր քաղաքն է, մեր գյուղը դեմքով բաց է կանգնած հասարակության, մարդկանց նկատմամբ, որպեսզի որոշումները, որոնք կայացվում են, իսկապես անհրաժեշտ լինեն: Հիմա դա համակարգված է, ամեն ինչ աշխատում է օրենսդրական մակարդակով: Մենք գիտենք, որ խորհրդային մտածելակերպը շատ դժվար է դուրս գալիս մարդկանց միջից», – ասում է նա:

Էստոնիայում ապակենտրոնացման բարեփոխումների ձգձգումը տարբեր պատճառներ ուներ, ներառյալ ոչ միայն կենտրոնական և տեղական իշխանությունների, այլև բնակչության պատրաստակամությունը:

« Ապակենտրոնացման բարեփոխումները կատարվել են դեռևս անցյալ տարի: Մենք չէինք կարողանում դա անել 25 տարի, քանի որ բոլորը վախենում էին: Վախենում էին, որ հարկավոր է միաձուլել տարբեր գյուղեր, մի տեղ դպրոց փակել, հնարավոր է ինչ-որ տեղ էլ հիվանդանոց: Սա հեշտ գործընթաց չէ: ՀԿ-ները մարզերում ավելի ուժեղ են, քան Տալլինում, նրանք միմյանց ճանաչում են ավելի լավ: Մենք ունենք մի համակարգ, երբ ինքնակառավարումը ՀԿ-ներ է վարձում տարբեր ծառայությունների համար, այսինքն, ոչ միայն ՀԿ-ներին գումար է տալիս, որ ահա, դուք գնացեք և սեմինարներ իրականացրեք, այլ, օրինակ, մանկապարտեզներով զբաղվեք և այդ մանկապարտեզները պահում են ՀԿ-ները, իսկ ինքնակառավարումը նրանց վճարում է: Մեզ մոտ որոշ քաղաքներում նույնն է աղբի հետ կապված՝ ոչ թե ինքնակառավարումն է զբաղվում դրանով, այլ վարձում են ՀԿ-ներին: Փոքրիկ գյուղերով խոշոր կորպորացիաները հետաքրքրված չեն: Մեզ մոտ 20 կմ-ի վրա մեկ խուտոր է: Շատ հաճախ ՀԿ-ները ստեղծվում են այն մարդկանց կողմից, ովքեր իրենք են դրա կարիքը զգում և ցանկանում են պատասխանատվությունը վերցնել իրենց վրա», – պատմում է Թիինա Իլսենը:

Pyarnu 3

Ըստ Տիինայի, դեռևս կան մարդիկ, ովքեր չեն կարողանում ընտելանալ նոր վարչական սահմաններին: Չնայած դրան, նա կարծում է, որ ապակենտրոնացումը պետության համար մեծ քայլ է: Ապակենտրոնացման այլ կարևոր օգուտն է համարվում այն, որ շատերը ցանկություն են հայտնել և տեղափոխվել են ապրելու մարզերում: Ապակենտրոնացման արդյունքում, իշխանության երեք մակարդակները՝ նախարարների կաբինետը, նահանգը և տեղական իշխանությունը, ստվերի տակ է առնվել վարչաշրջանի կողմից:

««Կան վիրավորվածներ», թե ինչու մենք մարզերի կենտրոնը չենք, իսկ ահա երկրորդ գյուղը դարձել է ավելի կարևոր, քան մենք, այս ամենը հասկանալի է, բայց իրականում, եթե տեսնենք, թե ինչպես են միջոցները բաշխվում, ինչպես են տարբեր պետական ծրագրերում ներգրավվում, որ, օրինակ. ամրապնդեն գյուղերում ապրող երիտասարդ ընտանիքներին, որոնք տեղափոխվում են բնակություն հաստատելու գյուղերում, դառնում են ֆերմերներ կամ ուսուցիչներ, այսինքն, սա հիմա ձևավորվում է որպես գյուղական համայնքային կյանք: Նրանք, ովքեր միացել են կամավոր կերպով, ստացել են 500,000 եվրո: Դա տեղական մունիցիպալիտետների համար մեծ գումար է», – ասում է նա:

Pyarnu 5

Այս դեպքում ի հայտ է գալիս կոռուպցիա, թե՝ ոչ: Եվ ինչպես են իշխանությունները վարվում, որոնք կենտրոնական իշխանություններից ճնշում եւ վերահսկողություն չեն զգում:

«Մենք կոռուպցիայի նկատմամբ հատուկ հարաբերություններ ունենք: Կաշառակերությունը, որպես կենցաղային բռնություն է, այնքան ավելի շատ բան գիտենք դրա մասին, այնքան ավելի լավ է, ուրեմն ինչ-որ բան արվում է: Ես կարծում եմ, որ այն վստահությունը, որը մենք ունենք՝ պետությունը վստահում է մարդկանց և հակառակը: Սա հենց դրա արդյունքն է, որ մենք կոռուպցիա որպես այդպիսին ունենք, բայց դա չի խանգարում ամենօրյա կառավարմանը: Կոռուպցիան կա խոշոր ընկերություններում՝ հայտնի տալլինյան նավահանգստի քեյսը, բայց պարբերական կոռուպցիա չկա: Կարծում եմ, որ իրականում լավ է, որ 25 տարի հարկավոր եղավ, որպեսզի պատրաստվեինք ապակենտրոնացման հսկայական բարեփոխմանը: Բարեփոխուման արդյունքը զգացվում է, քանի որ շատերը տեղափոխվել են մարզեր, քանի որ որքան շատ ենթակառուցվածք է կառուցվում, այնքան ավելի լավ է ապրել Տալլինից դուրս», – ասում է Տիինան:

pyarnu 4

Էստոնիայում մունիցիպալիտետներն ունեն սեփական բյուջե և որոշակի տեղական հարկերի և տուրքերի սահմանման իրավունք (օրինակ` հարկ գովազդի համար, փողոցների և ճանապարհների փակման համար, ընտանի կենդանիների, ժամանցային հիմնարկների և միջոցառումների, ավտոկայանատեղի համար վճարումների և այլն):

Պյարնումաան Էստոնիայի ամենամեծ նահանգն է՝ ըստ տարածքի, որը գտնվում է երկրի հարավ-արևմտյան մասում, որը բաժանված է երկու քաղաքների և 17 գավառակների: Պյառնուն նահանգի կենտրոնն է, 40,700 բնակչությամբ նավահանգիստ, որը չորրորդ խոշորագույն քաղաքն է բնակչությամբ և մեծությամբ: Այն համարվում է Էստոնիայի գլխավոր հանգստավայրային քաղաքը, որը գտնվում է Բալթիկ ծովի ափին:

paraxod

Պյառնու նավահանգիստը, տեղացիները գնում են սառած Բալթիկ ծովի վրայով դեպի նավահանգիստ

Պյառնուի քաղաքային դուման տեղակայված է կենտրոնում գտնվող հարմարավետ շենքերից մեկում, առաջին հարկում կա փոքրիկ ռեստորան, իսկ երկրորդ հարկում էլ 39 հոգի որոշում է նահանգի կարևոր բոլոր հարցերը: Ապակենտրոնացումից հետո Պյառնուն տնօրինում է թե անտառը, թե նավահանգիստը, որը նախկինում չէր անում:

«Ես ինքս հետաքրքրվում եմ պատմությամբ և գիտեմ, որ սահմանները երբեք չեն մնացել այնտեղ, որտեղ նրանք երբևէ եղել են: Կարելի է ասել, որ այս բարեփոխումների հետ միևնույն ժամանակ պետությունը ավելի շատ հանձնարարություններ է տվել տեղական ինքնակառավարմանը, ավելացել է ֆինանսավորումը: Եվ սկզբունքն այսպիսին է, որ, եթե պետությունը նոր առաջադրանք է տալիս՝ միևնույն ժամանակ ավելացնում է ֆինանսավորումը: Այժմ, ես կասեի, որ մենք այստեղ շատ բան ենք լուծում ինքներս, և ես չեմ կարծում, որ մեզ հարկավոր է ավելի շատ ազատություն: Իհարկե, Ֆինլանդիայի կամ սկանդինավյան երկրների համեմատ, նրանք փոքր-ինչ ավելի շատ խնդիրներ ունեն, քան Էստոնիան: Օրինակ, Էստոնիայում բժշկությունը, իսկ Ֆինլանդիայում տեղական իշխանությունների խնդիրն է, չնայած կա տեղեկատվություն, որ նրանք էլ են ուզում դա փոխել», – պատմում է Պյառնուի փոխքաղաքապետ Մարկո Շորինը:

Pyarnu 6

Պյարնումաա նահանգի բնակչությունը կազմում է 82,535 մարդ, ինչը գրեթե երկու անգամ ավելի է Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակչությունից, սակայն Պյարնումաա նահանգի բյուջեն տասնյակ անգամ գերազանցում է Ախալքալաքի տեղական բյուջեն և կազմում է տարեկան 70 մլն եվրո:

Քրիստինե Մարաբյան