Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննարկել «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» ՀԿ-ի ներկայացրած հայցը, որը պահանջում է, որ նոր կենսաթոշակային համակարգը ճանաչվի որպես հակասահմանադրական: Այս մասին դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է «Նորություններ Վրաստան»-ին:
Վրաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը գործարկվել է 2019 թվականի հունվարի 1-ից: Բարեփոխումների նախագծի համաձայն, տարեկան 24 հազար լարի (մոտ 9 հազար դոլար) անվանական եկամտի դեպքում, քաղաքացու կենսաթոշակային հաշվին կփոխանցվի աշխատավարձի 6%-ը՝ 2%-ը պետք է վճարի աշխատողը, 2%-ը` գործատուն և ևս 2%-ը պետությունը: Դրա հետ մեկտեղ, եթե քաղաքացու տարեկան աշխատավարձը կազմում է 24 հազարից մինչեւ 60 հազար լարի (մոտ 23 հազար դոլար), ապա պետությունը կփոխանցի ոչ թե 2%, այլ միայն 1%:
ՀԿ–ն հունվարի 8-ին հայցով դիմել էՍահմանադրական դատարան: Իրավապաշտպանները գտնում են, որ պետությունը չպետք էպարտավորեցնի քաղաքացիներիններդրումներ կատարել: ՀԿ–ների ներկայացուցիչներն իրենց հայցում նաև դատարանին խնդրել են գործի քննարկման ժամանակ կասեցնելնոր կենսաթոշակային համակարգի գործարկումը:
ՀԿ-ում ընդգծում են, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Վրաստանի Սահմանադրության 11-րդ (հավասարության իրավունք) և 19-րդ (սեփականության իրավունք) հոդվածներին:
«Կայացել է առաջին դատական նիստը: Այժմ դատարանը պետք է որոշի, թե արդյոք գործն ընդունի որպես էական վարույթ: Այնուհետև կսկսվի գործի էական քննարկումը, որի ընթացքում որոշում (կենսաթոշակային համակարգի աշխատանքը կասեցնելու կամ չկասեցնելու վերաբերյալ) կկայացվի», – նշել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:
Կենսաթոշակային գործակալության ղեկավար Լևան Սուրգուլաձեն արդեն մեկնաբանել է հայցը քննելու հեռանկարը: Ըստ նրա, եթե Սահմանադրական դատարանը միևնույն է որոշի կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի աշխատանքը, ապա կենսաթոշակային գործակալության կողմից արդեն ստացված բոլոր գումարները կվերադարձվեն քաղաքացիներին:
Միևնույն ժամանակ, Սուրգուլաձեն նշում է, որ նոր կենսաթոշակայինհամակարգը մասսամբ պարտադիր է՝ միայն 40 տարեկանից ցածր մարդիկ են պարտավոր ներդրումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամում, մնացածը ընտրության իրավունք ունեն:
«Կենսաթոշակային համակարգը կիսով չափ պարտադիր է: Այն պարտադիր է միայն որոշակի տարիքային խմբի անձանց համար: Նման համակարգը պարտադիր է բոլոր երկրներում, ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի համար, այնպես որ հարկադրանքը տիպիկ երեւույթ է համարվում … Պետությունն իրավունք ունի, և դա գրված է Սահմանադրության մեջ՝ պարտավորություններ սահմանել հասարակության շահերից ելնելով», – լրագրողներին ասել է Սուրգուլաձեն: