Իշխող կուսակցության ամենաազդեցիկ անդամներից մեկը, պատգամավոր Էկա Բեսելիան հեռանում է «Վրացական երազանք»-ի և խորհրդարանական մեծամասնության շարքերից: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բեսելիան:
«Վրացական երազանք»-ի անդամներից շատերը չեն աջակցել Բեսելիայի նախաձեռնությանը՝ քաղաքային, շրջանային և վերաքննիչ դատարաններում դատավորների անժամկետ նշանակման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ: Փետրվարի 21-ին կայացած լիագումար նիստում խորհրդարանը տապալեց օրինագծի քվեարկությունը:
Բեսելիայի նախաձեռնությանն աջակցեց ընդդիմությանը, որը ենթադրում է, որ դատական համակարգ պետք է մուտք գործեն նոր դատավորներ: Մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը համարեց, որ օրինագիծը հակասում է Վրաստանի սահմանադրությանը, և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Բեսելիային նույնիսկ մեղադրեց՝ նախկին իշխող «Միասնական ազգային շարժման» անդամների հետ պայմանավորվածություն ունենալու մեջ:
Քվեարկությունը դարձավ «Վրացական երազանքի» անդամների միջև հակամարտության որոշիչ փուլերից մեկը` կապված դատական համակարգում ընթացիկ գործընթացների հետ: Փետրվարի 11-ին «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախաձեռնումից անմիջապես հետո Բեսելիան հայտարարեց, որ հանդիպման արդյունքներից կախված կլինի, թե արդյո՞ք նա կմնա իշխող կուսակցությունում, թե՝ ոչ:
«Բիձինա Իվանիշվիլիի հետ հիմնադրված քաղաքական կուսակցությունից հեռանալու մասին խոսելը շատ բարդ է ինձ համար», – հայտարարել է Բեսելիան:
Նա նշել է, որ այժմ «գնում է այնտեղ, որտեղ Վրաստանի բնակչությունը բացարձակ մեծամասնության մեջ է» և մտադիր է «մինչև վերջ իրականացնել այն իդեալները», որոնք ներդրվել են «Վրացական երազանքի» իշխանություն գալուց հետո՝ 2012 թ. հոկտեմբերին: Բեսելիան գտնում է, որ «Վրացական երազանքը» շեղվել է այդ իդեալներից:
«Իմ որոշումն ունի մի քանի պատճառ: Դրանք Սահակաշվիլու և Ադեիշվիլու բռնի ռեժիմի դատավորներ են, նրանց անսահմանափակ նշանակման մերժումն է, այդ ռեժիմը սաստիկ և արյունալի հայտարարող բանաձևի ձախողում է: Քաղաքական անհասությունը պայմանավորված է այս ամենի դեմ քվեարկած խորհրդարանականների որոշմամբ, որոնք չհամարձակվեցին արտահայտել իրենց դիրքորոշումը այդ հարցի շուրջ», – հայտարարել է Բեսելիան:
Բեսելիան կմնա խորհրդարանում անկախ պատգամավորի կարգավիճակով: Ակնկալվում է, որ այս շաբաթ նրա դաշնակիցները` Լևան Գոգիչաիշվիլին և Քեթևան Փոփխաձեն նունյպես կհայտարարեն խորհրդարանական մեծամասնությունից իրենց հեռանալու մասին:
Էկա Բեսելիայի և իշխող կուսակցության անդամների հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2018 թվականի դեկտեմբերին նա լքեց իրավաբանական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը:
Որպես պատճառ նա հայտարարեց Վրաստանի խորհրդարանին ներկայացրած Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի անընդունելիությունը` նշելով, որ 10 թեկնածուներից ոմանք «ծառայել են Սահակաշվիլու բռնի ռեժիմին»: Պաշտոնաթող եղավ նաև Բեսելիայի տեղակալը՝ Վանո Զարդիաշվիլին, որը մեղադրվում էր առաջադրված թեկնածուների լոբբինգի մեջ:
Դատավորների թեկնածությունների ցուցակի հետ կապված հանրային քննադատության պատճառով՝ համակուսակիցները, այդ թվում` կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, Բեսելիային մեղադրեցին թիմային խաղի կանոնները խախտելու մեջ: «Վրացական երազանքի» առաջնորդը հայտարարեց, որ Բեսելիայի հրաժարականը նախատեսվում էր դեռևս 2018 թվականի ամռանը, քանի որ նրա համար պատրաստվել էր խորհրդարանի փոխնախագահի աթոռը:
Ինչ վերաբերում է Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակին, ապա խորհրդարանն այս հարցը հետաձգել է գարնանային նստաշրջանի համար և սկսել մշակել ընթացակարգերը և դատավորների ընտրման չափանիշները: