Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փետրվարի 5-ի որոշմամբ, Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել:

Այս մասին Մակրոնը հայտարարել է նաեւ Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ: Նա նշել է, որ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ:

Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանությունները Ֆրանսիան ցեղասպանություն է ճանաչել 2001 թվականին, 2016 թվականին այս կարգավիճակի ժխտումը հայտարարել է անօրեն:

Էմանուել Մակրոնի հայտարարությամբ, որոշման մասին նախապես տեղեկացրել է Թուրքիայի նախագահին և հավելել, որ Փարիզը Անկարայի հետ ցանկանում է պահպանել երկխոսությունը: