Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները հաստատել են 2019 թվականի բյուջեում կատարված փոփոխությունները` 1 493 483 լարիի չափով:
2019 թ-ի բյուջեի ֆինանսական փոփոխությունները, որոնք Սակրեբուլոյի պատգամավորները չէին հաստատել հունվարի 25-ին և դրանք առաջարկներով քաղաքապետարան էին ուղարկել, հունվարի 4-ին հաստատեցին:
Ըստ բյուջետա-ֆինանսական հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանի, այն բոլոր առաջարկությունները, որոնք պատգամավորները ներկայացրել էին քաղաքապետարանին հաշվի են առնվել:
Պատգամավորները 1 493 483 լարի չափով հաստատել են փոփոխությունների փաթեթը, որի արդյունքում փոխանցվող մնացորդը կազմում է 2 369 523 լարի:
Բացի այդ, Սակրեբուլոն այս նիստում հաստատել է Հասարակական առողջապահության կենտրոնի լիզորությունները վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու վերաբերյալ, այսինքն` խախտումների հայտնաբերման դեպքում գեղեցկության սրահներին տուգանելու համար:
Շուշան Շիրինյան