Վաղվանից  «Green Way» ընկերությունն  Ախալքալաքում,  թիվ 1 նախկին զինվորական ավանի   մոտ գտնվող Վաչիանի մայրուղու վրա տեղակայված բենզալցակայանի տարածքում, կսկսի իրականացնել ավտոմեքենաների տեխնիկական ստուգում:

Այս մասին հայտնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն: Ընկերությունը սարքավորումները տեղադրելու է այսօր:

Սա ժամանակավոր շարժական կենտրոն է, որը կգործի այնքան ժամանակ, մինչև Խոսպիոյում կկառուցվի  հիմնական ավտոտեխզննման   կենտրոնը:

«Green Way» ընկերությունն արդեն բենզալցակայանի սեփականատիրոջ հետ պայմանագիրը ստորագրել է:

Այս միջոցառումը ձեռնարկվել է իրավիճակը մեղմելու համար, քանի որ Սամցխե-Ջավախեթիում կա միայն մեկ   ավտոտեխզննման      կենտրոն, որը գտնվում է Ախալցիխեում  և մարդիկ օրերով հերթ են  կանգնում տեխնիկական զննումն անցնելու համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները և Սամցխե-Ջավախեթի շրջանի վարչակազմը համաձայնության են եկել և որոշել են, Ախալքալաքում բացել շարժական կենտրոն :