Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն, հարցված բնակչության 46%-ը կարծում է, որ Վրաստանում ժողովրդավարություն չկա:

Հարցին. «Ընդհանուր առմամբ, արդյո՞ք կարեւոր է կամ կարեւոր չէ, որ դուք ապրեք ժողովրդավարական երկրում», հարցվածների 59%-ը ասում է, որ դա շատ կարեւոր է, 33%-ի կարծիքով, կարեւոր է, իսկ 24%-ը կարծում է, որ դա անկարևոր:

Հարցին, թե արդյո՞ք երկրում կա ժողովրդավարություն, հարցված բնակչության 43%-ը կարծում է, որ Վրաստանում ժողովրդավարություն կա, իսկ 46%-ի կարծիքով՝ երկրում չկա ժողովրդավարություն: Հարցված բնակչության 11%-ը չգիտի այդ հարցի պատասխանը: