Jnews-ի լրագրող Քրիստինե Մարաբյանի «Ամեն ինչ ավարտվեց, երբ սկսվեց պատերազմը» վերտառությամբ հոդվածը հայտնվել «Եվրամիության մրցանակը լրագրությունում 2018» մրցանակաբաշխության եզրափակչում:

Հունվարի 29-ին Թբիլիսիում հերթական անգամ կայացավ մրցանակաբաշխությունը:

«Եվրամիության մրցանակը լրագրությունում» մրցույթն անցկացվում է 2012 թվականից: Ծրագիրն իրականացվում է լրագրության ոլորտում ավելի բարձր որակ ապահովելու և զարգացնելու նպատակով։ Այս տարի մրցույթն ացկացվել է 7 անվանակարգերում:

Առաջին վեց անվանակարգերում հաղթողները ստացան 1,250-ական եվրո, իսկ
Եվրամիության հատուկ մրցանակը խաղաղության լրագրության կատեգորիայի հաղթողը մեկամսյա ստաժավորում կանցնի Լոնդոնի «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում»։

Աշխատանքները գնահատվել է երեք հոգուց բաղկացած ժյուրիի կողմից։ Զվիադ Քորիձեն՝ Վրաստանի լրագրողների միության համանախագահ, Մամուկա Անդղուլաձե՝ «Միջազգային թափանցիկությաուն» Վրաստանի լրատվամիջոցների ծրագրի ղեկավար և Սիլվիա Շտոբերի՝ միջազգային լրագրող հարավային Կովկասի տարածաշրջանում։

Մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթում Եվրամիության պատվիրակության դեսպանի տեղակալ Կարլո Նատալեն հայտարարել է․

«Մասնագիտական, անկողմնակալ և տեղեկատվական լրագրությունը կարևոր է ժողովրդավարական և բազմակարծիք հասարակության համար։ Մենք պատրաստ ենք աջակցել որակյալ լրագրությանը և մամուլի ազատությանը Վրաստանում»- ասել է Կարլո Նատալեն։

Իսկ Եվրամիության մոնիտորինգի առաքելության ղեկավար Էրիկ Հոգը նշել է․

«Այս մրցանակով ցանկանում ենք աջակցել հակամարտությունների վերաբերյալ բարձր մասնագիտական չափանիշների ձևավորմանը և լրագրությանը, որն էլ կամուրջներ է կառուցում իրարից անջատված թեմաների միջև։ Այն նպաստում է հաշտեցմանը և հակամարտությունների լուծմանը», – հայտարարել է Էրիկ Հոգը։