Նախքան ավտոմեքենաների տեխզննման հիմնական կենտրոնի կառուցումը, Ախալքալաքում կբացվի ժամանակավոր, շարժական կենտրոն:

Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի միակ տեխնիկական զննման կենտրոնը գտնվում է Ախալցիխեում: Մարդիկ մեքենաների տեխզննման համար օրերով  հերթ են կանգնում :

Իրավիճակը մեղմելու համար, Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները և Սամցխե-Ջավախեթիի վարչակազմը բանակցում են Ախալքալաքում շարժական կենտրոն բացելու մասին: Կենտրոնը կաշխատի մինչև Խոսպիո գյուղի մոտ կառուցվող Ախալքալաքի հիմնական տեխնիկական կենտրոնի բացումը:

Այս պահի դրությամբ,  աշխատանքներ են տարվում ժամանակավոր, շարժական կենտրոնի տեղակայման տարածք գտնելու ուղղությամբ:

Նշենք, որ իրավիճակը հեշտացնելու և ժամանակ  խնայելու համար, իշխանությունները խորհուրդ են տալիս , որպեսզի յուրաքանչյուրն իմանա  իր գրանցման ժամկետը և ժամանակին գրանցվի:   Գրանցվել նաև հնարավոր է    առցանց՝  www.pti.ge կայքում: