Ըստ Վրաստանի ճանապարհային ոստիկանության տեղեկության, Գուդաուրի-Կոբի ճանապարհի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

“Կոչ ենք անում քաղաքացիներին, ենթարկվել ոստիկանության անձնակազմի հրահանգներին և որքան հնարավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոններին”- ասվում է ճանապարհային ոստիկանության հայտարարությունում։