Վրաստանի ընդհանուր դատարանների դատավորների արտահերթ  համաժողովում դատավորները հատուկ հայտարարություն են արել։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում անառողջ գործընթ ացներ են զարգանում և այդ գործողությունները նպատակաուղղված իրականացվում են դատական համակարգի նկատմամբ: Դատավորները կոչ են անում օրենսդիր և գործադիր իշխանություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին օբյեկտիվորեն վերլուծել ու գնահատել տեղի ունեցող գործընթացները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի վերանա դատական համակարգի վրա ճնշում գործադրելը, և այն կարողանա  շարունակել իր գործունեությունը հանգիստ մթնոլորտում:

«Վերջին շրջանում զարգացող իրադարձությունների հետ կապված, մենք հարկ ենք համարում, որ անհրաժեշտ է գնահատական տալ  այն անառողջ գործընթացներին, որոնք նպատակաուղղված իրականացվում են դատական համակարգի նկատմամբ: Նշված տենդենցը հատկապես ավելի խորացվեց այն բանից հետո, երբ Արդարադատության բարձրագույն խորհուրդն օգտվեց սահմանադրական իրավունքից և Գերագույն դատարանում ներկայիս ճգնաժամի հաղթահարման համար խորհրդարանին ներկայացրեց դատավորների պաշտոնների համար թեկնածությունները:

Հասարակական կազմակերպությունների որոշակի մասը սկսեց արհեստականորեն վարկաբեկել այս գործընթացը, դիմել ատելության խոսքին՝ թեկնածուների նկատմամբ ,  հասարակությանը   մոլորության մեջ գցելու համար առանց հիմնավորման գնահատականներ տարածել  այն գործերի առնչությամբ, որոնց նկատմամբ  օրինավոր որոշումներ են ընդունվել :

Դատավորների նկատմամբ ագրեսիվ և անհարգալից վերաբերմունքի փաստերը հաճախակի են դարձել: Միևնույն ժամանակ, հնչեցվել է պահանջ դադարեցնել դատավորների լիազորությունները և լուծարել Արդարադատության բարձրագույն խորհուրդը, որը խստիվ հակասում է Վրաստանի Սահմանադրությանը ու դատարանի անկախության ապահովման միջազգային չափանիշներին:

Դատավորների հրաժարականի պահանջն ոչ միայն փաստացի կամ իրավական հիմքեր չունի, այլև այն հակասում է մեզանից յուրաքանչյուրի կամքին և Վրաստանի Սահմանադրությամբ ու բոլոր գործող միջազգային ակտերով հայտարարված երաշխիքներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների անմիջական պատասխանատվությունն է՝ ապահովել դատավորի անկախությունը և խուսափել  այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել արդարադատության շահերը, մենք կոչ ենք անում Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանություններին, գործընկեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին ու միջազգային կազմակերպություններին՝ օբյեկտիվ վերլուծել և գնահատել ընթացող գործընթացները ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները դատական համակարգի վրա ճնշումը դադարեցնելու համար, և որ այն կարողանա  շարունակվել իր գործունեությունը հանգիստ միջավայրում, իսկ դատավորների ընտրման գործընթացը տեղի ունենա  միայն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, իրավական քննարկման շրջանակներում », – ասվում է դատավորների հայտարարության մեջ: