Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի
(Փոստա) -Կոբի հատվածում արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտների երթևեկությունը։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

Ըստ բնապահպանության ազգային գործակալության
Գուդաուրի (Փոստա) -Կոբի ճանապարհահատվածում մեքենաների տեղաշարժը իրականացվում է վարումն առանց դադարեցնելու ընթացքով և միայն ստորգետնյա թունելներով։ Տրանսպորտային տեղաշարժի նման ռեժիմ է սահմանված նաև Մլեթա-Գուդաուրի ճանապարհի 85 կմ հատվածում։

Վերոնշյալ ձևով տրանսպորտների տեղաշարժը իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահասկողությամբ։