Զուգդիդիում հավանաբար խոզի գրիպից մեկ մարդ է մահացել: Հիվանդը, որը Զուգիդիի հիվանդանոցում բուժվում էր գրիպին բնորոշ ախտանիշներով, երեկ մահացել է: Առաջին ալիքին փաստը հաստատել է Զուգդիդիի հիվանդանոցի կլինիկական տնօրեն Սուլխան Օրժոնիան:

Այս պահի դրությամբ գրիպի ախտանիշներով Զուգդիդիի հիվանդանոցում բուժում է ստանում 19 մարդ, այստեղից մեկի վիճակը ծանր է, նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում գրանցվել է խոզի գրիպի վարակի 19 դեպք, մահացել է՝ 4-ը: