Իմանալու համար, թե կոնկրետ ի՞նչն է ստուգվում տեխզննման ընթացքում և ինչպե՞ս գրանցվել Ախալցիխեում տեխնիկական ստուգում անցնելու  համար, առաջարկում ենք  ծանոթանալ անհրաժեշտ տեղեկատվությանը:

Որպեսզի հերթ չկանգնեք, Դուք կարող եք գրանցվել առցանց՝ www.pti.ge կայքում: Հենց այստեղ Դուք կարող եք նաև ընտրել համապատասխան տեխզննման կենտրոնը: Գրանցվելուց հետո Ձեր ներկայացրած հեռախոսահամարին կստանաք  տեղեկություն, որտեղ նշված կլինի   կենտրոնի ճշգրիտ հասցեն և պատվերի համարը:

Դուք կարող եք գրանցվել նաև հեռախոսով, անվճար զանգահարելով  «թեժ գիծ»՝ 14-84: Թեժ գիծը չի գործում շաբաթ և կիրակի օրերին, սակայն մյուս օրերին կարող եք զանգահարել ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։

Եթե մեքենան գրանցվել է ապրիլի 1-ին (ամսաթիվը նշված է մեքենայի անձնագրում), ապա տեխզննումն  անցնելու վերջնաժամկետը ապրիլի 1-ն է:

Եթե ձեր մեքենան մինչև 4 տարեկան է, ապա տեխզննումը հարկավոր է անցնել թողարկումից հետո չորրորդ տարում: Եթե մեքենան 4-ից 8 տարեկան է, ապա երկու տարին մեկ անգամ, իսկ եթե այն 8 կամ ավելի տարեկան է, ապա տեխզննումը կատարվում է տարին մեկ անգամ:

Թեթև մարդատար ավտոմեքենայի տեխզննման արժեքն է 60 լարի, բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ կատարող տրանսպորտներինը՝ 100 լարի:

Վճարումը հնարավոր է կատարել բանկում, ինտերնետի կամ վճարման ապարատի միջոցով:

Պետք է  նկատի ունենալ, որ կարող են առաջանալ լրացուցիչ ծախսեր, եթե տեխզննման ընթացքում մեքենայում հայտնաբերվեն խնդիրներ։ Այդ խնդիրները պետք է վերացվեն:

Ձեր մեքենայի տեխզննման ժամանակ ստուգվում է`

·   Ավտոմեքենաների տեսակը, մակնիշը և մոդելը

·   Գույնը և  կառուցվածքային  փոփոխությունները

·    Լուսարձակների քանակը և տեսակը

·    Լուսարձակների  լույսի գույնը

·   Լուսարձակների լույսի ուղղությունը

·  Օդի ճնշման  ռեզերվուար ճնշակը չպետք է լինի վնասված, կոռոզիայի ենթարկված և չպետք է արտահոսի:

·  Արգելակման ուժային հաղորդակը, ներառյալ արգելակային զսպանակները կամ անվադողերի հիդրավլիկ  մխոցները պետք է լինեն սարքին վիճակում:

·  Արանքային  ավտոմատ կարգավորիչը չպետք է լինի խցանված: Չի թույլատրվում  ավելորդ մաշվածություն  և վատ տեղադրում:

·  Մեքենան պետք է հագեցած լինի ետին տեսողության հայելիներով, ինչպես նաև ապակիներով և արևից պաշտպանվելու միջոցներով, արտադրողների կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

·  Թույլատրվում է վերին դիմապակու մասում թափանցիկ գունավոր ստվերաթաղանթ, ոչ ավելի, քան 140 մմ լայնությամբ:

·  Մեքենան պետք է հագեցած  լինի դիմապակու մաքրիչներով և ապակու լվացուցիչներով:

·    Ղեկի միջև առաջացած ճեղքը չպետք է գերազանցի 10 աստիճանը: Ղեկասյան ամրագրիչը  պետք է լինի կարգավորված:

·   Ղեկի հզորացման շարժիչ գոտու լարվածությունը և հեղուկամանի մեջի  աշխատող հեղուկը պետք է համապատասխանի մեքենայի արտադրողի չափանիշներին:

·    Բենզինի և դիզելային շարժիչների սնման  համակարգերից վառելիքի արտահոսքը չի թույլատրվում:

·   Չի թույլատրվում նաև գազի վրա աշխատող մեքենայի շահագործման ժամկետների և բալոնի պարբերական ստուգման  խախտումը:

·   Պահեստային անվադողը, մարտկոցը, ինչպես նաև կրակմարիչները և առաջին օգնության դեղարկղիկը պետք է ամրացված լինեն համապատասխան վայրերում:

·  Ավտոմեքենայում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի տրանսպորտային միջոցի տեսակի հաստատման կամ պետության  ազգային օրենսդրության պահանջներին:

·  Չի թույլատրվում  արտանետման համակարգի տարրերի վնասումից առաջացած աղմուկը:

·   Ավտոմեքենայի անգործության վիճակում, արտանետվող  գազերում՝ շմոլ գազի  պարունակությունը չպետք է գերազանցի մեքենայի արտադրողի կողմից սահմանված մակարդակը:

·  Անվասկավառակները չպետք է  լինեն ճեղքված:   Անվադողերի պաշտպանաշերտը չպետք է լինի 1/6 մմ-ից պակաս:

·   Անվադողերը չպետք է դիպչեն կախոցներին կամ ավտոմեքենայի այլ մասերին:

Աջ ղեկով  մեքենաները տեխզննում կանցնեն ճիշտ այնպես, ինչպես մյուսները: Աջ ղեկով   մեքենաների սեփականատերերը միայն պետք է լրացուցիչ կարգավորեն լուսարձակների լույսի հոսքի ուղղությունը:

Մոտեցումը նույնն է ցանկացած մեքենայի համար, գլխավորն այն է, որ մեքենան համապատասխանի տեխնիկական պահանջներին:

Ճիշտ նույն կանոնները գործում են այն մեքենաների նկատմամբ, որոնք  սկզբնական աջ ղեկով են եղել, բայց հետո փոխարկվել են ձախ ղեկով: Հարկ է նշել, որ եթե Դուք որոշել եք ղեկը   տեղափոխել աջից ձախ, ապա դա հարկավոր  է անել    նախքան տեխզննումը, քանի որ մեքենայի տեխզննումն անցնելուց հետո ղեկը տեխափոխելն   խստիվ արգելվում է: Հաջորդ տեխզննմանը   նման մեքենային չի թույլատրվի:

Տեխնիկական ստուգումը չի վերաբերում  տարանցիկ համարանիշներով մեքենաներին և չմաքսազերծված ավտոմեքենաներին:   Ստուգման կարիք չունեն մոտոցիկլետները, մինչև 1960  թվականը  թողարկված մեքենաները, ինչպես նաև   արտադրանքից հանված մոդելները ։ Մեքենաները, որոնք պատմական արժեք են համարվում և գտնվում են իրենց նախնական վիճակում, ինչպես նաև մեքենաները, որոնք չեն տեղաշարժվում և ստատիկ դիրքով անընդհատ նույն տեղում են գտնվում և տրանսպորտային միջոցները, որոնց արագությունը գործարանային չափանիշներով չի գերազանցում 25 կմ / ժ-ը: