Դեմիրճյան փողոցում փռված երկրորդ շերտ ասֆալտը չլուծեց թեք ճանապարհի խնդիրը:

«Ավարտվեց, մեր փողոցում երկրորդ շերտ ասֆալտ փռեցին: Ինչպես մենք սպասում էինք արդյունքը տխուր է… Երկրորդ շերտից հետո իրավիճակն ավելի վատացավ: Բնակիչների բողոքի հիման վրան ճանապարհաշինարարները փոքրիկ մի հատված մաքրեցին, որպեսզի սխալը վերացնեն, բայց… Ահա լուսանկարները այսօրվա անձրևից հետո»,- մեզ է գրել Դեմիրճյան փողոցի բնակիչ Անուշ Աբաջյանը:
11420137_837286799683257_1132404887_o
Հիշեցնենք, որ վերջերս մեր խմբագրություն էր դիմել Ախալքալաքի Դեմիրճյան փողոցի №2 տան բնակիչ Անուշ Աբաջյանը խնդրանքով, որ գրենք խնդրի մասին:
Նրա խոսքերով հորդառատ անձրևները ցույց տվեցին Դեմիրճյան փողոցի թեքությունը: Ասֆալտի առաջին շերտն այնքան թեք է, որ ամեն անգամ անձրևից հետո ջուրը «լիճ» է գոյացնում իրենց տան դիմաց:

Ճանապարհի շիրարարությունն իրականացնող «Արալի» ընկերության աշխատակիցները բացատրել են, որ ասֆալտի երկրորդ շերտից հետո անհարթությունը կվերանա, սակայն պարզվում է դրանից հետո էլ խնդիրը չի լուծվել:

Օրերս երկրորդ շերտ ասֆալտապատումից հետո փողոցի բնակիչներից մեկը լուսանակարել է և լուսանկարները ուղարկել մեր խմբագրություն: Լուսանակրներում պարզ երևում է, որ ճանապարհի թեքության պատճառով անձրևաջուրը հավաքվում է ճանապարհի ամենացածր մասում:

Ենթակառույցների ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանի խոսքերով ճանապարհը ասֆալտապատումից հետո դեռ չի հանձնված մունիցիպալիտետին:
«Անձրևների ժամանակ ջուրը հավասարվում է ճանապարհի եզրաքարերին (բորդյուր): Հավաքված ջուրը կամաց-կամաց հոսում է: Երբ անձրևը կտրվում է թող այդ ժամանակ նկարեն, թե ջուր մնացել է: Եթե նման խնդիր կա, ապա շինարարները կուղղեն: Դեռ ճանապարհների շինարարությունը ժամակետների մեջ է, և մենք վերահասկողական ստուգում կանցկացնենք»,- ասաց Արբերտ Նահատակյանը:

Բնակիչները չեն էլ հավատում, որ խնդիրը ապագայում կհարթվի: Նմանատիպ խնդիրներ ունեն նաև Երևանյան փողոցի բնակիչները, որտեղ ևս ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթացել, զուգահեռաբար Դեմիրճայան փողոցի: