Ախալքալաքի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 3 մլն 380 հազար լարի: 


Այս գումարով   կիրականացվի երեք ենթակառուցվածքային նախագիծ: 
Վաչիան գյուղի ճանապարհից մինչև Հոկամ, Ազմանա և Քարսեպ գյուղերի ճանապարհների   ասֆալտապատումը՝ ընդամենը 5 կմ ճանապարհահատված:  
 Բավրա-Կարտիկամ ճանապարհը՝ մինչև  Կարտիկամ  գյուղի ծիսակատարությունների տուն և Արագվա լեռնադահուկային կենտրոնից մինչև Զակ գյուղ՝ ներառյալ դպրոցի բակը: 

Ախալքալաքի մունիցիպալիտետի  ենթակառուցվածքային ծառայության, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանի խոսքով, բոլոր նախագծերն արդեն պատվիրված են:
 «Մունիցիպալիտետի  մասնակցությունը 5 տոկոս է, սակայն նախագծերը լիարժեք դեռ պատրաստ չեն, երբ արդեն փորձաքննությունը հաստատի  նախագծերը և հաշվարկը, նախագծերի արժեքը ավելի ճշգրիտ կլինի: Զակ գյուղի դպրոցի բակը ասֆալտապատելու համար մենք տեղական բյուջեից ավելացրել ենք 20 հազար լարի », – ասաց Ալբերտ Նահատակյանը  :