Հունվարի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակել է կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ: Այս մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

«Սահմանադրության դրույթների համաձայն, ՀՀ վարչապետ նշանակել Նիկոլ Փաշինյանին», – ասվում է նախագահի հրամանագրում:

Այսօր առավոտյան տեղի ունեցավ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը, որում ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Հայաստանի խորհրդարանը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում: Հայաստանի օրենսդիր մարմնում կլինեն 132 պատգամավորներ: «Իմ քայլը» իշխող դաշինքը ստացել է 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան » -ը՝ 18: