Jnews.ge-ն զրուցեց Վրաստանում ազգային փոքրամասնությունների ինտեգրման եւ դրանից բխող խնդիրների մասին, Վրաց-Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գիորգի Գաբրոնիձեի հետ:

– Գիորգի, ըստ Ձեր գնահատականների, ինչպե՞ս է ընթանում Վրաստանի ազգային փոքրամասնությունների ինտեգրման գործընթացը՝ պետության հասարական-քաղաքական կյանքում:

– Երբ մենք խոսում ենք ինտեգրման մասին, այստեղ չի կարելի իրավիճակին նայել միայն մի կողմից: Ինտեգրումը երկկողմանի գործընթաց է: Մի բան է, երբ մենք խոսում ենք պետության ներսում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման մասին, մեկ այլ բան՝ ինտեգրացիոն գործընթացների չափումը, երբ երկրում գերիշխող խումբն անձամբ, որպես իր հասարակության մի մասնիկ է ընդունում փոքրամասնությանը: Ինտեգրացիոն գործընթացների մասին խոսելիս, կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք երկու կողմերը: Կան բազում գործոններ, օրինակ, գոյություն ունի պատմական գործոն, տնտեսական, սոցիալական, մշակութային, տեղեկատվական գործոններ, որոնք խանգարում են թե մեկ, և թե մյուս կողմից: Երկու կողմից ինտեգրացիոն գործընթացը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան մենք կցանկանայինք, որովհետեւ մի կողմից տրավմատիկ հիշողություն կա՝ 90-ականներին երկրում տեղի ունեցած էթնիկ, քաղաքական հակամարտություններից բխած, եւ երկրի ինքնորոշման խնդիրը, որն ավելի տեսական խնդիր է: Մյուս կողմից, կա ընդունելիության խնդիր, գերիշխող խումբն արդեն սկսում է փոքրամասնության ներկայացուցիչներին նայել որպես վտանգի, իսկ ազգային փոքրամասնությունները՝ գերիշխող խմբի մասին, մտածում են, որ նրանք ստեղծում են վտանգ: Երկկողմ թերընկալումը երբեմն մեզ բերում է տխուր արդյունքների: Շատերը քննադատում են պատրիարքարանի կամ քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին, ասելով, որ նրանք խոսում են գերիշխող խմբի իրավունքների մասին, սակայն չեն խոսում փոքրամասնությունների իրավունքներից: Կարծում եմ, որ մենք պետք է առաջին հերթին վերացնենք գերիշխող խմբի այս հասկացությունը:

– Ո՞րն է պատճառը: Ինչո՞ւ մենք ոչ մի կերպ չենք կարողանում հաղթահարել այդ խնդիրները:

– Մի կողմից, ամեն ինչ առաջանում է տրավմատիկ հիշողությունից, քանի որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում առկա հակամարտությունների պատճառով այնպիսի հասկացություն է ձևավորվել, որ փոքրամասնություններին չի կարելի վստահել: Այլ խնդիր էլ կա, օրինակ, Վրաստանի պատմության ուսումնասիրությունը: Ոչ միայն Վրաստանում, այլեւ ողջ հետխորհրդային տարածքում, ներառյալ` Հայաստանում եւ Ադրբեջանում էլ: Եթե մենք վերանայենք պատմության գրքերը, այնտեղ միայն ստալինյան պատմագրությունն է, այնտեղ չկա պատմական ոչ մի տեսություն: Ամեն անգամ խոսվում է այն մասին, որ վրաց ժողովուրդը կամ այլ որևէ ժողովուրդներ ապաստանել են փոքր ազգերին և հետո իրենց անընդհատ դավաճանել են: Ահա սա է այն հասկացությունը, որը մարդու մեջ ձեւավորվում է մանկուց, սա այն գործոններից մեկն է, որոնք ինտեգրացիոն գործընթացին տալիս են այն տեմպը, որը գոյություն ունի այսօր: Կա նաեւ սոցիալ-տնտեսական գործոն, որովհետև երբ գոյություն ունի տարածաշրջանի տնտեսական կախվածությունը այլ պետություններից, օրինակ, Մեսխեթի-Ջավախեթին շատ կախված է ՌԴ-ից, Հայաստանից, ինչը նույնպես վատ ազդեցություն ունի ինտեգրացիոն գործընթացների վրա: Եթե հետևենք դինամիկային, համեմատելով կարող եմ ասել, որ դինամիկան փոխվում է հօգուտ այն բանի, որ ավելի ու ավելի պակաս է, չեմ խոսում էլիտայի մասին, այլ սովորական մարդկանց մասին, հավատում են, որ Վրաստանում ապրող հայերը կամ ադրբեջանցիները վտանգ են ներկայացնում: Խնդիր կա եւ այդ խնդիրը պետք է լուծվի: Այս առումով պատասխանատվություն է կրում ոչ միայն պետությունը, այլեւ ոչ կառավարական կազմակերպությունները, քանի որ շատ հաճախ երբ ՀԿ-ները աշխատում են, ինչպես են նրանք նայում այդ խնդրին՝ որպես վաստակելու միջոց կամ էլ իրենց առաջխաղացման միջոց: Երբ մենք խոսում ենք Պանկիսիում ապրող քիստերի մասին՝ այնտեղ ՀԿ-ները խնդիրներն ուսումնասիրում են՝ ինչպես բնագետը վայրի բնությունը: Այս մոտեցումը սխալ է:

– Արդյո՞ք Վրաստանի համար կա վտանգ ներգաղթյալների կողմից:

– Որովհետեւ նրանք ավելի խոցելի են: Առաջին հերթին, վերջապես բնակչությանը հասավ, որ եթե մինչ այս նորմա էր որևէ փոքրամասնությունների նսեմացնելը, ապա այսօր դա համարվում է քաղաքականապես ոչ կոռեկտ: Մինչև հասարակություն հասնում է, թեեւ դանդաղ, բայց այն միտքը, որ այդ մարդիկ նույնպես համարվում են Վրաստանի քաղաքացիներ, մեր պետության քաղաքացիներ, չնայած դեռեւս հեռու է այն բանից, որպեսզի նրանց ընկալեն որպես լիարժեք քաղաքացիներ: Պատկերացնո՞ւմ եք մարդկանց, ովքեր գալիս են Վրաստան՝ իրենց կենսապայմանները բարելավելու համար, չնայած մեր բնակչության 25%-ը արտասահմանում է գտնվում, քանի որ այստեղ վատ են ապրում: Եվ հանկարծ եթե ինչ-որ մեկը գալիս է այստեղ, որպիսի լավ ապրի, նրանք ավելի վատ են ապրում, քան մենք այստեղ:

– Ստացվում է, որ հայտնաբերվել է մեկ այլ թշնամի՝ արտագաղթյալների տեսքո՞վ:

– Նրանք ոչ միայն գտել են, այլև հիմա դա թրենդ է: Եվրոպայում մենք նույն բանն ենք տեսնում: Ուժերը Վրաստանում եւ արտերկրում աջակցում են այս գործընթացը, քանի որ ամեն անգամ տեղի են ունենում մի շարք արմատականացման գործընթացներ՝ ինչ-ինչ պատճառներով: Կան և ներքին որոշիչներ, և արտաքին: Իրականում իրավիճակն այնպիսին է, որ այստեղ ինչ-որ մեկին դուր չի գալիս մեկ ուրիշը, բայց հրահանգ կարող է ստանալ նաեւ երկրի սահմաններից դուրս: Այն ուժերից, որոնք շահագրգռված են ապակայունացնելու: Օրինակ, վրացիների եւ հայերի միջեւ մի քանի անգամ հարաբերությունների վատթարացման փորձեր եղել են, որպեսզի Ջավախքում ինչ-որ բան հրահրեն: Դրանից, առաջին հերթին, Հայաստանը կընկնի ամբողջական շրջափակման մեջ, մյուս կողմից, Վրաստանում կսկսվի ապաինտեգրման գործընթացը:

Մեկ կրակոցով սպանել երկու նապաստակների: Վրաստանի համար սա նշանակում է, որ այսօր դա Ջավախքն է, իսկ հետո մյուսներն էլ կսկսեն և հեշտությամբ ուրիշներին էլ կհրահրեն եւ կսկսեն ամբողջ Վրաստանի կազմալուծման գործընթացը: Իսկ երբ Վրաստանը եւ Հայաստանը մեկ կաղապարի տակ են գտնվում, Ադրբեջանն ողջ աշխարհից մնում է ամբողջությամբ մեկուսացված, քանի որ մի կողմից` Կասպից ծովն է, մյուս կողմից՝ Ադրբեջանի համար թշնամի Իրանը, իսկ այնտեղ էլ արդեն ռուսական ուղեծիրը:

Քրիստինե Մարաբյան