Վրաստանում գրիպի վիրուսի տարածման կանխարգելման նպատակով որոշվել է դպրոցներում և մանկապարտեզներում ձմեռային արձակուրդներն երկարաձգել մինչև հունվարի 18-ը ներառյալ:
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և Առողջապահության, աշխատանքի, սոցիալական ապահովության և փախստականների նախարարության հետ խորհրդատվությունների արդյունքում, դպրոցներում ձմեռային արձակուրդները երկարացվել են: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը:
Վրաստանում դպրոցների և մանկապարտեզների ուսումնական պրոցեսը կշարունակվի հունվարի 21-ից:
Թեև գրիպի տարածման վտանգը դեռևս չի գերազանցել նորման և երկրում չի հայտարարվել համաճարակ, սակայն նախարարությունը հասարակական վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով որոշել է երկարաձգել արձակուրդները: Դա արվում է նաև ուսուցիչներին և ուսանողներին հնարավոր վարակումից պաշտպանելու նպատակով:
Վիրուսի տարածման կանխարգելման նպատակով ուսումնական հաստատություններին խորհուրդ է տրվում արձակուրդի այս ժամանակահատվածը օգտագործել տարածքների ախտահանման համար: Նրանց նաև առաջարկվում է ապահովել դպրոցի բժիշկների լիարժեք ներգրավվածությունը և կատարել Առողջապահության միջազգային կազմակերպության և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի բոլոր առաջարկությունները: