Առատ ձյան պատճառով փակ է Վերին Լարս տանող և Ծալկայի պետական ճանապարհները։

Այսօր, Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը տեղեկացնում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով (ձնաբքի պատճառով) Կոդա-Փարցխիսի-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94կմ-ից 110 կմ ընկած ճանապարհահատվածը (Փարվանայի լեռնանցքը) փակ է բոլոր տեսակի տրանսպորտների համար։
Փակ նաև է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարահատվածը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։