Jnews-ի հետ զրույցում Անդրանիկ Ղարսլյանը, ով հայ-վրացական սահմանին բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներից էր, տեղեկացրեց, որ Հայաստանում ջավախքցիների դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են և շուտով երիտասարդները տուն կվերադառնան:
«Իմ ունեցած տվյալներով, այսօր մինչև օրվա ավարտ երիտասարդների փաստաթղթային խնդիրները լուծված կլինեն, անձնագրերը կվերադարձնեն և մենք՝ այն երիտասարդները, ովքեր օրեր առաջ սահմանն էին փակել, նորից կգնանք սահման նրանց դիմավորելու: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի իշխանություններին ստեղծված խնդրին հնարավորինս շուտափույթ լուծում տալու համար»,- ասաց Անդրանիկ Ղարսլյանը:
Հայ-վրացական սահմանը փակ է: Ջավախահայերը բողոքի ցույց են անում
Ցուցարարներին վաղը կընդունեն Հայաստանի կառավարությունում
Ջավախքցիները հանդիպել են ՀՀ ոստիկանապետին
Ջավախքցիներին Հայաստանից չթողնելու պատճառները
Ախալքալաքի զինծառայությունը բացառում է կեղծ գրքույկների տրամադրումը
«Խնդիրը պետք էր բարձրաձայնել, ու մենք դա արեցինք»
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 14-ին Ջավախքի երիտասարդները փակել էին հայ-վրացական սահմանը և հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրներին, ովքեր այդ պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում: Արդեն դեկտեմբերի 15-ին սահմանը փակած երիտասարդներին ընդունել էր ՀՀ ոստիկանապետը և խոստացել՝ դրական լուծում տալ իր իրավասության տիրույթում գտնվող հարցերին:
Աղունիկ Այվազյան