Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 21-ին ժամը 12:00-ից 18:00-ը առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաք քաղաքի Ճավճավաձեի, Չկալովի, Թումանյանի, Միկոյանի և այլ փողոցներ, ինչպես նաև Խանդո, Վարևան, Ալաստան և շրջակա գյուղերը։

Ժամը 12:00-ից 17:00-ը կհոսանքազրկվեն Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Օրոջալար, Ղաուրմա գյուղերը։

Ժամը 13:00-ից 14:00-ը առանց էլեկտրաէներգիայի կմնան Բորժոմի շրջանի Սադգերի, Դաբա, Փոքր Միտարեբի գյուղերը։ Իսկ ժամը 11:30-ից 18:00-ը ընկած ժամանակահատվաում կհոսանքազրկվեն Ասպինձայի շրջանի Խիզաբավրա, Նիջգորի և Սարո գյուղերը։

Էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի վերականգնման աշխատանքների ավարտից հետո: