Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով գրիպի վիրուսի դեպքերը դեկտեմբերին բարձրացել են։ Գրիպի պատճառով հոսպիտալացման դեպքերն այս տարի ավելի շատ են, քան անցած տարի:
Ներկա դրությամբ գրիպի վիրուսը Վրաստանում տարածված է բոլոր տարիքային խմբերում։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ ընթացիկ ժամանակահատվածում գրիպի վիրուսը տագնապալի արդյունք չի գրանցել՝ 100 000 մարդուց՝ 170-ն են հիվանդացել։
Վիրուսի ախտանշանները հետևյալն են՝ ջերմություն, կոկորդի ցավ, սրտխառնոց և այլն։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչները հորդորում են վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, որպեսզի վիրուսը ավելի չխորանա։
«Ձմեռան սկսվելու հետ մեկտեղ ավելացել է գրիպանման հիվանդությունների քանակը, գրիպի վիրուսը արդեն ավելի արագ է տարածվում։ Մինչև հիմա Վրաստանում հայտնաբերվել է H1N1 վիրուսը: Բացի այդ տարածված է նաև ռինովիրուսներ և զուգահեռ այլ վիրուսներ։ Գրիպի պատճառով այս տարի հոսպիտալացման դեպքերը ավելի շատ են, քան անցած տարի»-, հայտարարել է Իմնաձեն։
Այս փուլում վիրուսային վարակների տարածման մասին անհանգստացնող ահազանգեր դեռ չկան։