Ձնաբքի պատճառով Նինոծմինդայից մինչև Վրաստան-Հայաստան սահմանը, ավտոմայրուղու 90 կմ-ից 112 կմ հատվածում երթևեկությունը արգելված է կցորդով մեքենաների համար։
Եղանակային վատ պայմանների պատճառով միջազգային կարևորության Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմայրուղում բարդություններ են առաջացել, վերոնշյալ ճանապարհահատվածում արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ավելի քան 30 տեղանոց ավտոբուսների երթևեկությունը մինչև Հայաստանի սահման: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը ազատ է։