Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը շնորհակալություն է հայտնել ուսանողին Սաթխա գյուղից, ով փողոցից գտնելով $37 000 հայտնել է ոստիկաններին։

Կարինե Բագիրյանը և նրա ընկերուհին փողով տոպրակը գտել են պատահական՝ զբոսանքի ժամանակ նոյեմբերի 28-ին։ Աղջիկները այդ մասին հայտնել են ոստիկանությանը։ Ոստիկանները կարճ ժամանակում գտել են տիրոջը և փողը վերադարձրել են նրանց։

Բագիրյանը ներկա դրությամբ ուսանողուհի է, սովորում է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսում։

Այսօր Բագիրյանին և նրա ընկերուհուն ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը։

“Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում”, – իր ֆեյսբուկյան էջում գրառել է դեսպանը։

Իր հերթին Բագիրյանը նույնպես շնորհակալություն է հայտնել դեսպանին ընդունելության և ուշադրության համար։

Ինչ վերաբերում է գումարի տիրոջը, նա Թբիլիսիի բնակիչ է։ 37 000 դոլարը նա ստացել է տունը վաճառելուց հետո։