11 ամիսների ընթացքում Վրաստանն արտահանել է աշխարհի 53 երկրներ՝ 78 մլն. շիշ գինի, 184 մլն դոլարի չափով:

2018 թվականի 11 ամսվա ընթացքում երկրից արտահանվել է 78 մլն շիշ (0,75 լիտր) գինի, ինչը 11%-ով ավելի է անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներից, ասվում է Վրաստանի բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարության ազգային գինու գործակալության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով, արտահանման 11 ամսվա ցուցանիշը արդեն գերազանցել է 2017-ի տվյալները, անցյալ տարի, ընդհանուր առմամբ, Վրաստանից 76,7 մլն շիշ գինի է արտահանվել, որը վերջին 30 տարիների ռեկորդային ցուցանիշն էր:

2018 թվականից սկցբում Վրաստանը գինի է արտահանել աշխարհի 53 երկրներ` 184,1 մլն դոլարի չափով, ինչը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածից ավելի է 19%-ով:

Վրացական գինիների մեծ մասը արտահանվել է Ռուսաստան, առաջատար հնգյակում են նաև` Ուկրաինան, Չինաստանը, Ղազախստանը եւ Լեհաստանը:

Վրացական գինիների հեղինակությունը մեծանում է ինչպես ավանդական շուկաների, այնպես էլ Եվրոպայի, Ասիայի եւ ԱՄՆ-ի ուղղություններով` հաշվետու ժամանակահատվածում, գինու արտահանման աճը Սինգապուրում կազմել է 6700%, Ռումինիայում` 477%-ով, Հարավային Կորեայում` 275%-ով, Թուրքմենստանում` 102%-ով, Չեխիայում` 69%-ով, Նիդերլանդներում` 41%-ով, Ղրղզստանում` 34%-ով, Մեծ Բրիտանիայում` 34%-ով, Ադրբեջանում` 31%-ով, Ճապոնիայում` 30%-ով, Մոնղոլիայում` 27%-ով, Լիտվայում` 19%-ով, Ֆրանսիայում՝ 15%-ով, Էստոնիայում` 11%-ով եւ այլն:

Գերատեսչության տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում աճել է նաեւ բրենդիի եւ ճաճայի արտահանումը:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին, բրենդիի, գինու, ճաճայի, գինենյութերի, լցնովի բրենդիի եւ բրենդիի համար սպիրտի արտահանման եկամուտները կազմել են 281 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10%-ով ավելի է: