Սիրելի հայաստանաբնակ ջավախքցիներ, կոչ ենք անում դեկտեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցության կողմից, պատգամավորի թեկնածու առաջադրված ջավախքցի Լևոն Շիրինյանի օգտին:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հիմնադրել է ջավախքյան արմատներ ունեցող, Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Նա էլ գլխավորում է կուսակցության ցուցակը, իսկ ընտրական համարն է 6-ը:

Աջակցենք մեր հայրենակցին առաջիկա ընտրություններին: