Ախալքալաքի Արդարադատության տան շենքը, մասնակցում է ճարտարապետության 13-րդ միջազգային մրցույթին և հանդիսանում է «Լավագույն հասարակական շենք» անվանակարգում մրցող լավագույն երեք նախագծերից մեկը: Արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 16-ին:

Ախալքալաքի Արդարադատության տան շենքը հանդիսավոր կերպով բացվեց 2018 թ. հոկտեմբերի 8-ին: Շենքն առանձնանում է իր յուրօրինակ ճարտարապետությամբ:

Ախալքալաքի Արդարադատության տան շենքի նախագիծը պատկանում է ճարտարապետ Միխայիլ Գիորգոբիանիին:

Արդարադատության տանը տեղակայված են Պետական ծառայությունների զարգացման գործակալության գրասենյակները, Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը, Հարկադիր կատարման ազգային բյուրոն, Հանցագործությունների կանխարգելման կենտրոնը, ինչպես նաև ամուսնության պալատը:

«Ճարտարապետական մրցանակ» միջազգային մրցույթը պարգևատրում է լավագույն նախագծերին, հետևյալ անվանակարգերում՝ հասարակական տեղայնք, ինտերիեր, դիզայն: