Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալման արարողությունից հետո ուժի մեջ կմտնեն այն սահմանադրական փոփոխությունները, որոնք ընդունվել էին մինչև երկրի խորհրդարանական մոդելին անցնելը: Նախագահի իրավունքները և պարտականությունները վերջնական սահմանափակվում են:
Վրաստանի հինգերորդ նախագահը, ըստ նորացված Սահմանադրության, կլինի վրացական պետության ղեկավարը, երկրի միասնության և ազգային անկախության երաշխավորը, վրացական պաշտպանության ուժերի գերագույն հրամանատարը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում պետության ներկայացուցիչը:
Վրաստանի նախագահին հարկավոր կլինի կառավարության համաձայնությունը՝ միջազգային հարաբերություններում ներկայացուցչական լիազորությունները կատարելու, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ վարելու համար:
Առանց կառավարության համաձայնության, նախագահը չի կարողանա համաձայնագրեր կնքել այլ երկրների և կազմակերպությունների դեսպանների, ինչպես նաև այլ հավատարմագրված դիվանագետների կողմից հավատարմագրումներ ընդունել:
Նախագահը կարող է նշանակել կամ պաշտոնանկ անել դեսպաններին և Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին միայն այն բանից հետո, երբ նրանց կներկայացնի կառավարությունը:
Խորհրդարանում կամ տեղական իշխանության մարմիններում՝ ընտրություն նշանակելու համար անհրաժեշտ կլինի նախագահի ստորագրությունը: Նախագահը, կառավարության ներկայացմամբ, կարող է նշանակել կամ ազատել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարին: Նա նաև կարող է խորհրդարան հաստատման ներկայացնել ազգային կարգավորող մարմինների թեկնածուներին:
Կառավարության ներկայացմամբ և խորհրդարանի համաձայնությամբ՝ նախագահը կարող է դադարեցնել աշխատանքը կամ լուծարել տարածքային մարմինները, եթե նրանք իրենց գործողություններով կվտանգեն ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և պետական իշխանության սահմանադրական պարտականությունների կատարմանը:
Պետության ղեկավարը միանձնյա որոշումներ կարող է կայացնել այն հարցերում, որոնք կապված են քաղաքացիության հատկացման, դատապարտյալների համաներման, պետական պարգևների և մրցանակների, բարձրագույն զինվորական, հատուկ և պատվավոր կոչումների, ինչպես նաև բարձրագույն դիվանագիտական աստիճանների ընձեռման հետ:
Նախագահը, պետության անունից, կարող է սահմանադրական համաձայնագրեր կնքել Վրաստանի Ուղղափառ եկեղեցու հետ:
Նախագահը իրավունք ունի նշանակել Արդարադատության բարձրագույն խորհրդի մեկ անդամի և մասնակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների նշանակման գործընթացին:
Նախագահը հնարավորություն ունի տարին մեկ անգամ զեկույցով հանդես գալ խորհրդարանում:
Նախագահը պետք է ստորագրի խորհրդարանի կողմից ընդունած օրենքները կամ օգտագործի վետոյի իրավունքը: Պատգամավորները ստիպված կլինեն կրկին վերանայել վաղուց ընդունված օրինագիծը և նախագահի նկատառումները: Եթե նախագահի նկատառումները հաշվի չառնվեն, և նա երկրորդ անգամն էլ չստորագրի օրինագիծը, ապա դա կանի խորհրդարանի ղեկավարը:
Նախագահի լիազորությունն է նշանակել նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Նա նաև կարող է խորհրդարանի ղեկավարության, խորհրդարանի անդամների (ոչ պակաս ¼) կամ կառավարության խնդրանքով հրավիրել արտահերթ նստաշրջան կամ արտահերթ նիստ՝ ընթացիկ նստաշրջանի ժամանակ:
Եթե նախագահը հայտարարի պատերազմային կամ արտակարգ իրավիճակի մասին, ապա խորհրդարանը պարտավոր է հրավիրել արտակարգ նստաշրջան:
Եթե օրենսդիր մարմինը իշխանության հրաժարականից երկու շաբաթ անց, չհաստատի նոր կազմը, ապա նախագահը ստիպված կլինի լուծարել խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ:
Նախագահը իրավունք ունի նշանակել Սահմանադրական դատարանի 9 անդամներից՝ երեքին և Արդարադատության գերագույն խորհրդի 14 անդամներից՝ մեկին:
Նախագահը՝ վարչապետի վավերագրմամբ, կարող է դիմել Սահմանադրական դատարանին հայցով եւ վիճարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են իշխանությունների իրավունքները եւ պարտականությունները, համաձայնությունների սահմանադրականությունը, կուսակցությունների գործունեությունը, հանրաքվեն եւ այլն:
Հենց նախագահը կընտրի եւ խորհրդարան կներկայացնի Վրաստանի Ազգային բանկի խորհրդի անդամներին:Իսկ խորհրդի անդամների ներկայացմամբ, նա կկարողանա նշանակել կամ պաշտոնանկ անել Ազգային բանկի նախագահին:
Վրաստանի վրա զինված հարձակման կամ անմիջական վտանգի դեպքում, պետության ղեկավարը վարչապետի ներկայացմամբ, պարտավոր է հայտարարել պատերազմային կամ արտակարգ իրավիճակ: