Ախալքալաքում այսօր նշեցին Վրաստանի անկախության օրը։
Այսօր, Ախալքալաքի Խաս Բախչա այգում տեղի ունեցավ համերգ, նաև անցկացվեցին սպորտային միջոցառումներ Վրաստանի անկախության օրվա, ինչպես նաև գալիք մայիսի 28-ի՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ։
Մի օր առաջ Ախալքալաքը նախապատրաստվում էր անկախության տոնին։ Տեղական իշխանությունները քաղաքը զարդարեցին դրոշներով և պաստառներով, որոնք շնորհավորում էին Վրաստանի անկախության օրը։
Առավոտվանից Ախալքալաքի վարչության աշխատակիցները տեղադրում էին երաժտական սարքավորանքները Խաս Բախչա այգում։ Համերգը սկսվեց կեսօրին։ Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանի խոսքերով համերգի ծրագրով ելույթ ունեն հայկական և վրացական 12 պարի համույթ, նրանցին 3 Ախալքալաքից, իսկ 9-ը գյուղերից։ Ելույթ ունեցան նաև Ախալքալաքի Աշուղական դպրոցի սաները։ Ունակությունները ցուցադրեցին նաև Ախալքալաքի սպորտի դպրոցի կարատեի մարզիկները։
Տոնը շնորհավորեցին տեղական իշխանության ներկայացուցիչները՝ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանն ու Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը։ “Շնորհավորում եմ մեր երկրի Անկախության օրվա առթիվ նաև Հայաստանի՝ մեր պատմական հայրենիքի անկախության օրը”,- ասաց Համլետ Մովսիսյանը, ցանկանալով նոր տոներ և այլ բարիքներ։
Քրիստինե Մարաբյան