Այսօր, նոյեմբերի 17-ին, Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում անցկացվեց երազանքի տոն: Երիտասարդական չորս խմբեր ներկայացրեցին իրենց երևակայական պատկերացումները, թե ինչպես կարող են իրականանալ մեծ երազանքները՝ փոքրիկ քաղաքում: Մասնակիցները պարգևատրվեցին հուշանվերներով:

Այսօր ժամը 14:00-ին Խաս Բախչա զբոսայգում տեղի ունեցավ երիտասարդական խմբերի ֆլեշ-մոբերի մրցույթը՝ «Մեծ երազանքները փոքր քաղաքում իրականություն են» թեմայով:

Զբոսայգին զարդարված էր հանճարեղ մարդկանց տարբեր աֆորիզմներով եւ թևավոր խոսքերով՝ երազանքներն ի կատար ածելու կարեւորության եւ իրատեսության վերաբերյալ:

Զբոսայգում տեղի ունեցավ նաև լուսանկարների ցուցահանդես, որոնք մի քանի ամիսների ընթացքում հաղթել են jnews-ի մրցույթներում՝ տարբեր թեմաներով:

Ֆլեշ-մոբերի մրցույթին զուգահեռ, հայտարարվեց զբոսայգում՝ միջոցառման ընթացքում լուսանկարած լուսանկարների մրցույթ: Լուսանկարի հեղինակը այն պետք է տեղադրի իր ինստագրամի էջում՝ նոյեմբերի 17-ին, մինչև ժամը 18:00-ն, հեշթեգով՝ #jnewsforyou: Բոլոր հեշթեգով լուսանկարները կգնահատվեն jnews-ի թիմի կողմից, լավագույն լուսանկարը կհրապարակվի կայքում՝ նոյեմբերի 19-ին, իսկ հեղինակը կստանա նվեր:

jnews11

Ֆլեշմոբի մրցույթին մասնակցում էին 4 խումբ:

jnews2

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի խումբը ներկայացրեց խաղաղության եւ երազանքի թեմայով ֆլեշմոբ: Ֆլեշմոբի ուղերձն այն էր, որ պետք է ձգտել ցանկալի մասնագիտությանը, եւ եթե իսկապես երազես դրա մասին, ապա հնարավոր է հասնել դրան:

jnews1

jnews3

Խուլգումոյի խումբը, որը կոչվում էր ԽԷԴ՝ Խուլգումոյի Էներգետիկ Դաշտ, ներկայացրեց ֆլեշմոբ՝ աշխարհի ժողովուրդների միջեւ բարեկամության թեմայով:

jnews8

Խանդո գյուղի Smart School խումբը ներկայացրեց այն, թե ինչպես էին երազում խմբի անդամները, մտածում, որ դա հեռավոր երազանք էր, բայց այսօր նրանք իրականություն են դարձրել իրենց երազանքը:

jnews10

jnews9

PITA երիտասարդական կենտրոնի երեխաները ներկայացրին հումորային սկետչեր, որոնցում ներկայացրեցին երազանքի իրականացումը` ցույց տալով 20 տարի առաջ եւ 20 տարի անց իրականությունը:

jnews

jnews7

Բոլոր մասնակիցները հաղթողներ ճանաչվեցին, յուրաքանչյուր խումբ պարգևատրվեց հուշանվերներով:

axavni

Միջոցառումը կազմակերպել էր «Բաց սահմաններ» կազմակերպությունը: