Խորհրդարանում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Զազա Գաբունիան խոսել է այն կարևորագույն իրադարձությունների մասին, որոնք կիրականացվեն 2019 թվականին։ Ըստ նրա 2019 թվականին մունիցիպալիտետների համար հատկացվող գումարը 107 միլիոն լարիով կավելանա։
“Ֆինանսավորման շրջանակներում կվերսկսվի “Գյուղին աջակցություն” ծրագիրը, կավելացվի մարզերում գազաֆիկացման ծրագրի ֆինանսավորումը, մունիցիպալիտետների դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների զարգացման համար կհատկացվի 120 միլիոն լարի, լրացուցիչ 50 միլիոն լարի կավելանա փախստականների ապրելակերպի բարելավման համար։ Թափոնների կառավարման ծրագրի դիվերսիֆիկացիայի և առանձին շրջաններում կոնկրետ ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ նախորդ տարվա բյուջեից 4 անգամ ավելի շատ ֆինանսավորում կիրականացվի”, – հայտարարել է Զազա Գաբունիան։
Կֆինանասավորվեն նաև Ղազբեգի և Դուշեթի մունիցիպալիտետների բարձր լեռնային բնակավայրերում ապրող բաժանորդները։ 2019 թ. բյուջեի նախագիծը ուղեկցվում է երկու լրացուցիչ փաստաթղթերով, դրանք են բյուջեի և ինքնակառավարման օրենսգրքերում փոփոխություն, ըստ որի էլ մտնում է նոր ձեւակերպում, նոր որոշում, որի համապատասխան մունիցիպալիտետները հաջորդ տարվանից կստանան ավելի շատ ֆինանսական աջակցություն զարգացման և տեղում խնդիրներին ծանոթանալու և պատասխանելու համար։
Ինչպես նաև բյուջեի ավելացում է իրականացվել առողջապահության ոլորտում, բյուջեին ավելացել է 60 միլիոն լարի, իսկ սոցիալական ուղղությամբ բյուջեն ավելացել է 300 միլիոն լարիով։