Քննությունների գնահատման ազգային կենտրոնi տեղեկացմամբ՝ 2019 թվականին ազգային քննական 4 առարկայի թեստերում փոփոխություն կիրականացվի՝ վրացերեն լեզու և գրականություն, գրականություն, աշխարհագրություն և օտար լեզու։
Նախորդ տարիների թեստերի վերլուծությունը և ուսուցիչների հետ քննությունների արդյունքների քննարկումը ցույց է տվել, որ դիմորդների գիտելիքներն ու հմտությունները հնարավորինս ճշգրիտ գնահատելու համար, նպատակահարմար են գտնում որոշակի փոփոխություններ իրականացնել քննության թեստերի ձևաչափում։ Չնայած այս փոփոխություններին, միավորների հաղթահարման նվազագույն տոկոսային սահմանը չի փոփոխվի։
Վրացերեն լեզու և գրականություն
Թեստում կլինի ընդամենը 3 խնդիր, տեսքտի խմբագրում (առավելագույնը 16 միավոր), հիմնավորված էսսե (առավելագույնը 24 միավոր) և տեսքտի գեղարվեստորեն վերլուծություն (առավելագույնը 30 միավոր): Նախորդ տարիների համեմատ 2019 թվականին վրաց լեզվի և գրականության քննության թեստում այլևս չի լինի՝ կարդացածի վերլուծություն (15 միավոր) առաջադրանքը։ Իսկ տեսքտի գեղարվեստորեն վերլուծություն առաջադրանքին կավելանա 5 բալ։ Համապատասխանաբար, քննության թեստերի միավորները կլինի 70 միավոր, նախկին 80-ի փոխարեն։
Թեստում խնդիրների նվազման հետ մեկտեղ կկարճատվի նաև քննությունը հանձնելու ժամանակը, այն կդառնա 3 ժամ և 45 րոպե։
Օտար լեզու
Օտար լեզվի քննությունից կրճատվել է հարց-պատասխան առաջադրանքը, որով ստուգում է քերականության իմացությունը։
Այս քննության թեսերը կգնահատվեն 80 միավորով, նախկին՝ 90-ի փոխարեն։
Ինչպես նաև 10 րոպեով կրճատվում է քննությունը հանձնելու ժամանակը, դառնալով՝ 2 ժամ և 30 րոպե:
Գրականություն
Թեստում կրճատվել է մեկ գրավոր առաջադրանք, փոխարենն ավելացել է բաց հարցերի քանակը (առավելագույն միավորը, նախկին 40-ի փոխարեն, կլինի 30) և գեղարվեստական տեսքտի առավելագուն միավորը կլինի 30, նախկին0 25-ի փոխարեն։ Իսկ քննության թեստերը 70 միավոր, նախկին 80-ի փոխարեն։ Գրականություն առարկայի քննության ժամանակը նույնպես կրճատվում է՝ 4 ժամ 15 րոպեի փոխարեն, դիմորդը կունենա 4 ժամ ժամանակ։
Աշխարհագարություն
Աշխարհագրության թեստերում կավելանա բաց առաջադրանքների քանակը, որն էլ ուղղված կլինի գիտելիքների օգտագործմանն ու վերլուծությանը: Կնվազեցվի հարց-պատասխան բլոկի հարցերը, փոխարենը կավելանա 1, 2, 3 և 4 բալային բաց առաջադրանքներ։
Թեստում անփոփոխ են հետևյալ առաջադրանքները՝ հարց ընտրովի պատասխանով, քարտեզի վերլուծություն (ֆիզիկական և տեղագրական) և տեղեկատվության վերլուծություն։ Իսկ թեստի առավելագույն միավորը կլինի 60, նախկին 59-ի փոխարեն։