Այսօր Ախալցիխեի Ածղուրի գյուղի մոտ վթարի ենթարկված միկրոավտոբուսը տեղափոխում էր Կարտիկամ գյուղի բնակիչներին։ Նրանցից 3-ին Ախալցիխեից տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Միկրոավտոբուսը Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից էր ուղևորվում Ռուսաստան, որի ուղևորներն էլ եղել են նույն գյուղի բնակիչներ։ Միկրոավտոբուսը բախվել էր “Շկոդա” մակնիշի ավտոմեքենային։

Սկզբից ուղևորներից 2 տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներ, որոնցից մեկը եղել է 6 տարեկան երեխա։

Միկրոավտոբուսի վարորդին Ս․է․-ին հիմա են տեղափոխում Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։

“Շկոդա” մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳն աշխատակից էր։

Հիշեցնենք, որ ՆԳՆ-Ն գործը քննում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով մարդ է մահացել։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-7 տարի: