Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը պարզաբանում է տալիս. հոկտեմբերի 30-ին հիվանադանոց տեղափոխվածներից 3-ը սեփական կամքով են տեղափոխվել Թբիլիսի: Նա հորդորում է բժիշկներին չխառնել քաղաքականությանը և լրագրողներին խորհուրդ է տալիս, համակողմանի և ճշտված տեղեկություն տարածել:
«Հոկտեմբերի 30-ին, այդ դեպքից հետո մեզ մոտ էին բերել 4 հիվանդ, որոնցից մեկի՝ Աբրահամ Աբրահամյանին համակարգչային տոմոգրաֆիա կատարելուց հետո, դեմքի ոսկորի կոտրվածքով, անհապաղ ուղարկել ենք Թբիլիսի, համապատասխան մասնագիտացված կլինիկա: Իսկ մնացած երեքն բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու ստուգումներն անցնել են շատ արագ և օպերատիվ կերպով», – ասաց Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:
Բժիշկն ուրախությումբ նշում է, որ 3 հիվանդները լուրջ բուժօգնության կարիք չեն ունեցել:
«Հիվանդներին տուն գնալու փոխարեն խորհուրդ էր տրվել մնալ հիվանդանոցում: Սակայն նրանք լրագրողների և Թբիլիսիից ժամանած հյուրերի հեռանալուց հետո գնացին տուն: Չնայած խորհուրդ էր տրվել, որպեսզի մի երկու երեք ժամ էլ մնային բժիշկների հսկողության ներքո, երկրորդ անգամ նորից հետազոտվեին: Մենք իրենց ասել էինք, որ պետք է գնան ամբուլատոր բուժման, բայց իրենք որոշեցին տուն գնալ: Նույնիսկ ակնաբույժին տնից էինք կանչել, որովհետև արդեն ժամը ուշ էր, մինչև ակնաբույժը եկավ իրենք արդեն գնացել էին»,- ավելացնում է բժիշկը:
Վերջինս նաև նշում է, որ շատերն էին շահագրգռված այս հարցը շահարկել, և որ ամենավատն այն է, որ բժշկական ծառայությունը ներքաշել են քաղաքական անցուդարձի մեջ։ Նա նաև նշում է, որ լրագրողների կողմից չճշտված լրատվություն տարածելը ևս անթույլատրելի է:
«Շանթ TV-ի այն նույթը, որը հրապարակվել է, ցավոք սրտի ես չեմ նայել, կխնդրեի, որ այդ լրագրողը գար Ախալքալաք և փորձեր անմիջապես տեղում վերցներ հարցազրույց, թե ինչ է կատարվել, ոչ թե արտատպելով ինֆորմացիան խեղաթյուրված ներկայացնել և հայտարարել, որ Ախալքալաքի բժիշկները չեն կարողացել առաջին օգնություն ցուցաբերել և հիվանդներին վռնդել են»,- նշեց Թորոյանը:
Ընդդիմության բողոքներին Ախալքալաքում ցուցաբերած բժշկական օգնության հանդեպ, նա պատասխանում է.
«Հոկտեմբերի 30-ին, ուշ երեկոյան 24:00-ի կողմերը հերթապահ բժշկի կողմից ահազանգ ստացա, որ հիվանդներից երկուսին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց: Ես անմիջապես հիվանդանոց եկա, և հերթապահ բժշկի հետ նայեցինք, Աղաբաբյան Միխայիլին և Ռաիսյան Աշոտին, Աշոտի մոտ ջերմության բարձրացում կար, անմիջպես բժշկական օգնություն ցուցաբերվեց: Ինքը իրեն լավ էր զգում, առանձնակի բողոքներ չուներ, իսկ երկրորդ հիվանդի մոտ կար ճնշման բարձրացում մինչև 140/80, ճնշումը կարգավորեցինք և խնդրեցինք, որ մնան հիվանդանոցում: Բայց իրենք ասացին, որ այստեղ մնալու ցանկություն չունեն և արդեն կանչել են սեփական ռեոմոբիլ: Հիվանդի ցանկությունը մեզ համար օրենք է և մենք դեմ չեղանք»,- հավելեց Թորոյանը:
Միաժամանակ հավելելով, որ հիվանդների վիճակն ավելի էր բարդացել նրանց նյարդային վիճակից: «Ամբողջ օրն այդ տղաներին չթողին հանգիստ»: