Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածում, և երբ կսկսվի ուղևորափոխադրումը:

Արդեն մեկ տարի է, ինչ հանդիսավոր և պաշտոնապես հայտարարվեց Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շահագործման մեկնարկի մասին: Սակայն շինարարությունը ամբողջովին չէր ավարտված:

Մեկ տարի անց մենք որոշեցինք տեսնել, թե ինչ առաջընթաց կա շինարարությունում և արդյոք հնարավոր է, որ ուղևորական գնացքները հաջորդ տարվա երրորդ եռամսյակից սկսեն երթևեկել, ինչպես այդ մասին 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հաղորդել էր «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը:

«2019 թվականի երրորդ եռամսյակում նախատեսվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով կազմակերպել ուղևորափոխադրումներ: Այդ նպատակով օրակարգում է 2019 թվականի առաջին եռամսյակում շվեյցարական Stadler ընկերության կողմից արտադրված նոր վագոնների ներկրումը: Առաջին փուլում 10 վագոն կուղարկվի: Երկրորդ փուլում սպասվում է ևս 10 վագոն: Վագոնները արտադրված են նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ », – ասվում է հաղորդագրության մեջ:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածում շարունակվում են ինտենսիվ շինարարական աշխատանքները: Աշխատում են մի քանի ընկերություններ, նրանցից յուրաքանչյուրը իրականացնում է որոշակի աշխատանքներ: Ավարտված է միայն Ախալքալաքի կայարանի շենքի կառուցումը, թեև ներսում մնացել են չավարտված աշխատանքներ՝ կոյուղային համակարգը պատրաստ չէ:

jd6

Ադրբեջանական ՍՊԸ «Դոմիրյոլ Սերվիս» ընկերությունը կայարանի շենքի դիմաց կառուցում է հետիոտնային կամուրջ, նրանք նաև գծի վրա կառուցում են հետիոտնային թունել:

jd1

Ընկերությունների աշխատողները տեղադրում են կողուղային և ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերը կայարանի տարածքից հեռացնելու համար, նրանք նաև կառուցում են լվացակայաններ, որպեսզի վագոնները նախքան շարժվելը լվացվեն:

jd7

Շինարարության մեկ այլ հատվածում աշխատողները կառուցում են սայլակների համար քարշակային հիմքեր, այսինքն ավտոտնակը հարմարեցնում են ռելսերի փոփոխման համար:

jd2

Ըստ ՍՊԸ «Դոմիրյոլ Սերվիս» -ի ինժեներ Սահիբ Հաջիևի, շինարարությունում աշխատում է 10 բրիգադ:
«Աշխատողների կեսը կառուցում է կամուրջ, որպեսզի մարդիկ չքայլեն ռելսերի վրայով, կեսը պատրաստում է ամբարձիգները, որպեսզի նրանք բարձրացնեն վագոնները և մետաղապարանը քաշի սայլակները ու տեղադրի համապատասխանները: Ամբարձիկը միաժամանակ կարող է բարձրացնել 14 վագոն, յուրաքանչյուրը 40 տոննա բեռ է բարձրացնում: Տարվում են նաև տանիքի մոնտաժման աշխատանքները, որտեղ փոխվելու են վագոնների անվադողերը », – ասում է Սահիբ Գաջիևը:

Ավտոտնակի տանիքի մոնտաժումը իրականացվում է «Artbuilding Վրաստան» ընկերության կողմից:

jd3

«Մենք կատարում ենք մոնտաժման աշխատանքներ, արդեն մեկ տարի է, ինչ աշխատում եմ այստեղ», – ասում է աշխատող Ջեմալ Մարկաձեն:

Բելառուսական SSI ընկերությունը նույնպես աշխատում է շինհրապարակում: Ընկերության աշխատակիցները տրանսֆորմատորային ենթակայաններից անցկացնում են բարձր լարման մալուխ՝ շենքի, գնացքների ու այլ նպատակների համար: Նրանք ապահովում են կայանի էլեկտրական հաղորդակցությունը:

jd

Չնայած աշխատանքները ինտենսիվ են ընթանում, սակայն ոչ բոլորն են հավատում, որ ուղևորային գնացքները հաջորդ տարի կսկսեն աշխատել:

Շինարարության աշխատողը, ով չուզեց ներկայանալ, թերահավատորեն է վերաբերվում այս հարցին:

«Դեռ շատ աշխատանքներ կան: Համալիրը պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ևս 5 տարի աշխատել, ամեն ինչ կարգավորելու համար», – ասաց նա:

Սահիբ Հաջիևն ասաց, որ Շվեյցարիայում արդեն պատվիրել են վագոնները և սպասում են:
«Վագոնները ինքնուրույն կարող են ընդլայնվել և նեղանալ: Ուղևորները նույնիսկ չեն զգա խորհրդայինից դեպի եվրոպական չափանիշի փոփոխման գործընթացը: Ռելսերը պատրաստ են, իսկ վագոնները՝ պատվիրված», – ասաց նա:

Իսկ թե որքան իրատեսական է, առաջիկա տարիներին ուղևորափոխադրումների իրականացումը, նա պատասխանեց, որ չգիտի:

Հիշեցնենք, որ ԲԹԿ-ի բացման արարողությունը տեղի էր ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին:

Շուշան Շիրինյան