Քանի ընտրատեղամաս կա և որտեղ են դրանք բացվել, ինչպես նաև որ կազմակերպություններն են հետևելու և լուսաբանելու առաջիկա նախագահական ընտրությունները Վրաստանում:

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում սպասվում է վերջին համընդհանուր նախագահական ընտրությունները: Հաջորդ նախագահական ընտրություններում նախագահին կընտրեն արդեն խորհրդարանի պատգամավորները:

Նախագահական ընտրությունների համար Վրաստանի 73 տարածաշրջանում բացվել են ընտրատեղամասեր: Ախալքալաքի մունիցիպալիտետում բացվել է 70 ընտրատեղամաս, որոնցից 7-ը՝ քաղաքում, մնացածը` գյուղերում: Մեծամասամբ ընտրատեղամասերը տեղակայվել են դպրոցներում: Ընտրատարածքներ են բացվել նաև 55 արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Հունաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ամերիկայում և այլն:

Արտերկրում ընտրողների թիվը կազմում է 14 795 մարդ: Ողջ Վրաստանում նրանց թիվը 3 504 082 մարդ է: Ախալքալաքում ընտրողների թիվը 38 000 – ն է, իսկ Նինոծմինդայում՝ 20 942:

Նախագահական ընտրություններին հետևելու համար գրանցվել է 62 տեղական կազմակերպություն: Դրանց թվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»՝ 91 հոգի, « Հասարակական շարժման միություն – Բազմազգ Վրաստան »՝ 38 հոգի, « Միջազգային թափանցիկություն – Վրաստան »՝ 516 մարդ, «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային կազմակերպություն»՝ (ISFED) 819 հոգի, «Միջազգային աստղադիտարանի փաստաբաններն ու իրավաբանները»՝ 2 438 հոգի, « Երկրպագուների ամերիկյան լիգա »` 147, «Միավորված Վրաստանի երիտասարդական միություն»՝ 145, « Կանաչ երկրագունդ»` 109 մարդ և այլ տեղական կազմակերպություններ:

Միջազգային կազմակերպություններից՝ընտրություններին հետևելու համար, հավատարմագրում են ստացել 57 կազմակերպություն: «Ընտրական համակարգի միջազգային հիմնադրամ»՝ (IFES) 8 դիտորդ, «Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտը»՝ (NDI) 40 հոգի, Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն` 89 հոգի, Հայաստանի, Սլովենիայի, Ռումինիայի, Խորվաթիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Բելառուսի, Հորդանանի, Կորեայի, Բուլղարիայի և այլ երկրների Կենտրոնական ընտրական հանձնաժողովներից 2-ից մինչև 5 դիտորդ: Ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններ:

Ընտրական գործընթացը լուսաբանելու են տարբեր մեդիա կազմակերպություններ: Հավատարմագրում ստացել են 94 միջազգային և տեղական մեդիա կազմակերպություններ:

Այնպիսիք, ինչպիսիք են ՝ «Ազատություն ռադիոկայան Եվրոպա/Վրաստանը ներկայացնում է»՝ 29 ռեպորտյոր և լրագրող, «Միր» հեռուստառադիոընկերությունը՝ 5, NTV-1 հեռուստաընկերությունը՝ 1, Ադրբեջանական լրատվական գործակալություն «AZERTAC »-ը ՝ 1, «Haqqin.az» լրատվական գործակալությունը՝ 1, «Associated Press» -ը ՝ 4, «Newpost» լրատվական գործակալությունը՝ 5, Ուկրաինայի «112-Ukraine» լրատվական ընկերությունը ՝ 2, «Documentary Japan» ճապոնական հեռուստառադիոընկերությունը և այլ միջազգային և տեղական լրատվամիջոցներ:

Շուշան Շիրինյան