Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Լիա Գիգաուրին:

Ինչպես հայտնում են նախարարությունից նա կզբաղվի քաղաքացիական հավասարության հարցերով:

Լիա Գիգաուրին 2013-2018 թվականներին զբաղեցրել է Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ նա եղել է Կրթության և գիտության նախարարության հիմնական կրթության կառավարման և զարգացման վարչության բաժնի պետ: Նա երկար տարիների մանկավարժի, կառավարչի և այլ ղեկավար պաշտոններում աշխատելու փորձ ունի:

Լիա Գիգաուրին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Սովորել է նաև Ի․ Գոգեբաշվիլիի անվան Պետական մանկավարժական համալսարանում մաթեմատիկա-ֆիզիկայի ֆակուլտետում։ Ասպերանտուրան ավարտել է Վրաստանի մանկավարժական գիտությունների ազգային ինստիտուտում։ Բիզնեսի կառավարման դոկտոր է: