Ախալքալաքի մունիցիպալիտետը քաղաքում 3 բազմահարկ շենքերի տանիքների վերականգնման համար հայտարարել է տենդեր-մրցույթ:

Այս տների ցանկում են՝ №1 նախկին զինվորական ավանի թիվ №373 շենքը, №14 նախկին զինվորական ավանի №1 բազմահարկ շենքի տանիքը, Աղմաշենեբելու փողոցի №1 տան տանիքը:

Մրցույթը հայտարարվել է հոկտեմբեր ամսին և հայտերը կընդունվեն մինչև նոյեմբերի 6-ը: Տանիքների վերականգնման համար մունիցիպալիտետը հատկացրել է 76 271 լարի:

Աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեից, և դրանք կսկսվեն տենդերում հաղթող ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո, երեք օրվա ընթացքում: Մրցութային փաստաթղթերում նշված է, որ աշխատանքների բոլոր ծախսերը և աշխատանքների փաստաթղթերը հաստատվել են «Քրիզոլիտ +» ՍՊԸ-ի կողմից:

Դատելով Ախալքալաքում հաստատված եղանակից, Ախալքալաքում արտաքին աշխատանքների սեզոնն արդեն ավարտված է, քանի որ արդեն սկսվել են երկարատև անձրևներն, ապա կսկսվի սառնամանիքները և ձյունը: Մնում է հուսալ, որ եղանակը բարենպաստ կլինի ինչպես բազմահարկ շենքերի վերին հարկերի բնակիչների համար, այնպես էլ նրանց համար, ովքեր պետք է իրականացեն աշխատանքները:

Շուշան Շիրինյան