Մայիսի 2-ին, Բոլնիս-Խաչենում նշեցին հայտնի հայ դասական գրող, մանկավարժ, հրապարակախոս՝ Ղազարոս Աղայանի 175-ամյակը:
Aghayan 6
Միջոցառմանը մասնակցում էին մշակույթի անվանի գործիչներ, գրողներ՝ ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Երևանից և Նինոծմինդայից:
Միջոցառումը կազմակերպել էր Նինոծմինդայի շրջանի մշակույթի կենտրոնը: Հայտնի մշակույթի գործիչների ելույթներն ուղեկցվում էին պարային ու երաժշտական կատարումներով:
Aghayan 3
Միջոցառումն անցկացվեց նախաձեռնությամբ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, ինչպես նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հովանավորությամբ և Քվեմո-Քարթլիի տարածաշրջանային վարչության և Բոլնիսի մունիցիպալիտետի ֆինանսական աջակցությամբ:
Aghayan 1
Տոնական միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Նինոծմինդայի շրջանից, հոգևորականներ Վիրահայոց թեմից՝ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը և Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Քվեմո-Քարթլիի նահանգապետի առաջին տեղակալ Կ. Գուգեշաշվիլին, Բոլնիսի շրջանի ղեկավարությունը, Ղազարոս Աղայանի բարեկամները՝ Ռուբեն Աղայանն ու Արմեն Շախդադյանը, ինչպես նաև Բոլնիս-Խաչենի բնակիչները:
Aghayan 4
Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 16-ին Բոլնիս-Խաչեն գյուղում:
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում` քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

1867 թվականից իրեն նվիրել է մանկավարժական և գրական գործնեությանը: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, մանկական հեքիաթներ: Նա թարգմանել է Իվան Կռիլովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոլստոյի, Ուիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

Գրական հարուստ ժառանգություն է թողել: Ղազարոս Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտությանն մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը: